Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել ՏԻՄ ընտրություններում հաղթած քաղաքապետերի, այդ թվում՝ Ախալքալաքի նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ:

Ինչպես հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարը հերթական հանդիպումն է անցկացրել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ։

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին ևս մասնակցել է կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը։

Իրակլի Ղարիբաշվիլին նորընտիր քաղաքապետերի հետ խոսել է քաղաքացիների կարիքները ժամանակին և արդյունավետ լուծելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծել բնակչության համար առաջնահերթ ծրագրերի իրականացման կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են Սամցխե-Ջավախքում նախատեսված ծրագրերն ու նախաձեռնությունները։