Աղմաշենեբելի փողոցի №14 բազմահարկ շենքի բնակիչները չեն կարող գալ ընդհանուր հայտարարի, բաժանվել են երեք խմբի: Բակի ասֆալտապատումը հետաձգվում է արդեն երկրորդ տարին, մինչ բնակիչները վիճում վիճում են միմյանց հետ շենքի հիմքը ամբողջ տարին ջրի մեջ է:

Երեսուն տարի է Աղմաշենեբելի փողոցի №14 բազմահարկ շենքը ջրի մեջ է գարնանը, ամռանը և աշնանը, իսկ ձմռանը այստեղ սահադաշտ է: Ինչպես իրենք՝ բնակիչներն են ասում, բակը չի հասցնում չորանալ: Այնքան ջուր է հավաքվում, որ նկուղի կոտրված պատուհանի ներս է լցվում: Այդ պատճառով անընդհատ խոնավություն է: Սակայն, ինչպես բնակիչներն են պնդում՝ ամեն ինչ ավելի է վատթարացել ասֆալտապատման նախապատրաստական ​​աշխատանքների պատճառով, քանի որ բակից հանվել է հողի մի շերտ, և «լիճը» դրանից ավելի խորն է դարձել:

Ասֆալտապատումը ձգձգվել է հարևանների վեճերի պատճառով: Բաժանվելով երեք խմբի բազմահարկ շենքի բնակիչները վիճում են արդեն երրորդ տարին: Վիճաբանության պատճառ են բակերը, և ցանկապատները, որոնք անցկացվել են որոշ բնակարանների դիմաց, առաջին հարկում:

3

Ցանկապատները և բակերը, որպես շատ բաներից պաշտպանվելու միջոց

Բարձրահարկ շենքը ուներ ավելի քան 7 ցանկապատ: Այս պահի դրությամբ միայն 4-ն են մնացել:

Ըստ Ռիտա Բուռնուսուզյանի հողային շերտի հեռացումից հետո վիճակն ավելի վատ դարձավ, անհնար է ոչ շքամուտք մտնել, ոչ էլ դուրս գալ:

«Ով ասֆալտը անում է հեռացնում են: Քանի որ ըստ նրանց ցանկապատները խանգարում են: Նրանք ասում են՝ հանեք ցանկապատները, բայց դրանք նրանց չեն խանգարում: Նրանք գրեցին դիմում, ոստիկանությունը եկավ ստուգեց, ​​ասացին, որ բոլոր տեսակի մեքենաները տեղավորվում են, այդ թվում նաև՝ հրշեջ: Չափեցին և չեղարկեցին: Եվ կրկին, երբ գալիս են ասֆալտապատողները, հարևանները նրանց քշում են: Մենք 25 տարի է այսպես ապրում ենք: Ջուրը նկուղներն է լցվում, եթե չլիներ մեր ցանկապատը, մեր նկուղը նույնպես ջրի մեջ կլիներ: Մեր բակում գորգեր են լվանում, մեքենաներ, հիմա նրանց դուր չի գալիս, որ ցանկապատ լինի: Անպայման պետք է հանեն ցանկապատը, ասֆալտապատելու համար բակը», – ասում է №14 բարձրահարկ շենքի 1-ին հարկի բնակիչ Ռիտա Բուռնուսուզյանը:

6

Երկրորդ քաղաքացին պնդում է, որ ցանկապատը, նրանց պաշտպանում է գողություններից և սպանություններից, որոնք վերջերս Ախալքալաքում հաճախ են լինում:

«Երբ մենք գնեցինք այս բնակարանը, ցանցե ցանկապատ կար: Հետո, երբ ֆինանսները թույլ տվեցին, մենք տեղադրեցինք ավելի կոկիկ ցանկապատ: Հիմա ոմանց իմ ցանկապատը դուր չի գալիս: Չիլաձե Նոդարը ստորագրել է հայտարարությունը երկու վկաների ներկայությամբ: Ցանկապատը հարկավոր է քանի որ մենք չունենք ավտոտնակի տեղ: Մենք նաև արել ենք ցանկապատը, որովհետև մենք առաջին հարկում ենք, երեխաները վախենում են: Որդիս, վախենում է: Հիմա այնքան գողություն և սպանություն է լինում ինչ անենք…», – ասում է բարձրահարկ շենքի մեկ այլ բնակիչ` Գոհար Հարությունյանը:

1

Ցանկապատը չի խանգարում, խանգարում է ջուրը

Մարդկանց երկրորդ խումբը կարծում է, որ ավելի էական վտանգ կա, քան ցանկապատները: Շենքը գտնվում է փլվելու վտանգի առջև:

«Սա արդեն լիճ է: Ես հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչ ջրհեղեղ է իմ նկուղում: Այո, ես հասկանում եմ, որ կան բողոքներ ցանկապատների համար: Անձամբ ինձ ցանկապատերը չեն խանգարում: Ինձ ավելի շատ մտահոգում է շենքի հիմքը: Նայեք ինչ վիճակում է նկուղը: Այժմ լճի մակարդակը մի քիչ իջել է, բայց երբ անձրևն ավելի շատ է լինում ջուրը ավելի շատ է հավաքվում: Եվ այսպես ամբողջ տարվա ընթացքում: Եթե շենքը փլվի, ով պետք է պատասխան տա այս ամենի համար: Վերջաոես թող գան ու որոշեն այս հարցը: Այսպես չի կարելի», – ասում է բնակչուհի Դեղձանիկ Ռստակյանը:

9

Բնակիչներ, ովքեր դեմ են ցանկապատներին

Ցանկապատի մի մասը հեռացվել է ասֆալտապատող ընկերության կողմից: Ըստ բնակիչների, որոնց ցանկապատերը հանվել են, դրանք հեռացվել են առանց իրենց իմացության, բայց նրանք համաձայն էին մաքրել բակը և ուրախ են առաջիկա ասֆալտապատման կապակցությամբ: Չնայած նրան, որ կտրականապես դեմ են, որ մնացած ցանկապատները մնան:

«Տեսեք, բակի կեսը առած է ցանկապատի մեջ, նույնիսկ քայլելու տեղ չկա: Այս տարածքը տան առջև դրա համար է, որ երեխաները խաղան: Երեք տարի է վեճեր են ընթանում, քանի որ, երբ եկան ասացին, թե ասֆալտապատելու ենք, հեռացրեք ցանկապատերը: Նայեք այս ցանկապատին: Միթե սա օրնական է: Ոչ միայն այն, որ նրանք վերցրել են բակի մեծ մասը և ցանկապատը, դեռ ցանկապատի առջև կանգնեցնում են մեքենաները և քայլելու տեղ չկա: Պետությունը ինքը պետք է դա աներ, ոչ թե մենք: Մենք մի քանի անգամ բողոքել ենք, որ շենքը ջրի մեջ է: Աշխատողները եկան հեռացրեցին 3 բնակարանների ցանկապատները, իսկ մնացածը՝ ոչ: Ինչու՞, ինչու՞մն է առավելությունը: Եթե մերը անօրինական էր, ապա մնացածը նույնպես անօրինական են, մենք թույլ չենք տա, որ ասֆալտապատեն, եթե չհեռացնեն բոլոր ցանկապատները», – ասում է Սուսան Մելքոնյանը:

8

Ըստ մեկ այլ բնակչի, ով նույնպես համաձայն չէ ցանկապատների հետ, և չի ուզում նշել իր անունը, ասաց, որ պետք է օրենքի շրջանակներում արվի, իսկ օրենքը հավասար է բոլորի համար:

«Երեսուն տարիների ընթացքում ոչ-ոք ուշադրություն չի դարձրել բակի ասֆալտապատմանը: Ինչու՞ երեխաները չունենան խաղալու տեղ: Որևէ այլ տեղ տեսել եք, որ տները լինեն այսպես ցանկապատված: Մենք բողոքում ենք, ցավոք մնացածը աշխատանքի են: Եթե հող են ուզում, թող սեփական տուն գնեն: Սա բազմահարկ շենք է: Եվ բակը բոլորին է պատկանում», – ասում է նա:

Շրջանում սպասում են խնդրի լուծմանը

Ըստ ենթակառուցվածքների ծառայության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի, բարձրահարկ շենքը չունի համատիրություն, ինչը պետք է ունենային բարձրահարկ շենքերը 1997թ.-ից: Այդ դեպքում իրենք բնակիչները քվեարկությամբ կարող էին լուծել այդ խնդիրները, առանց շրջանային իշխանությունների միջամտության: Մինչդեռ, բազմաբնակարան շենքը պետության սեփականությունն է: Ներկա պահին, Շրջանային վարչությունը սպասում է Սակրեբուլոյի (Շրջանային Ժողովը) որոշմանը:

«Սկզբում, երբ կազմում էին նախագիծը, բոլորը համաձայնեցին, ասելով եկեք ասֆալտապատեք, մենք նույն օրը կհեռացնենք բոլոր ցանկապատները: Եկավ աշխատանքի օրը, այդ նույն մարդիկ հրաժարվեցին իրենց խոսքից: Նրանք ասացին՝ եկեք և ինքներդ հանեք, մենք չենք ցանկանում փչացնել մեր հարաբերությունները հարևանների հետ: Բայց դա անելու համար, մեզ պետք է Շրջանային ժողովի կողմից հաստատված ակտ ապահովելով գաղտնիությունը: Ձևը արդեն ներկայացվել է Շրջանային ժողով, և հաստատումից հետո կլրացնենք ակտը և ժամանակ կտանք: Եթե այդ ժամանակահատվածում չհեռացնեն ցանկապատները, կտուգանվեն 1000 լարիի չափով: Եթե ամսվա ընթացքում չհավաքեն ինքնակամ օկուպացված տարածքը, ապա տուգանքի չափը կկազմի 3 անգամ ավելի շատ: Մենք գիտենք այդ մարդկանց, և դեռ զգուշացնում ենք բանավոր, քանի որ չեն արձագանքում, չեն հնազանդվում, մենք կդիմենք օրենքի ուժին», – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Մինչդեռ, այս տարի սպասվում է, ներկել շենքի ճակատամասը բոլոր կողմերից: Ինչպես նաև նախատեսվում է փոխել շքամուտքի դուռը: Ասֆալտապատման տենդեր-մրցույթը շահել է “Ջավախ Ավտո Գզա” ընկերությունը անցյալ տարի, որի ասֆալտապատման ժամկետն էր մինչ 2017 թ.-ի հունիսի 26-ը:

«Թերևս կրկին պետք է երկարացնել տենդերի ժամկետները: Կամ, եթե այսպես շարունակվի, ապա կհեռացնենք այս կետը բյուջեից ընդհանրապես», – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Քրիստինե Մարաբյան