Տավշան Թափա բլրի ստորոտին արդեն 11 տարի է անցկացվում է «Տաշվանկա» ճամբարը։ Jnews-ն իր ընթերցողին է ներկայացնում ճամբարականների առօրյան:

ճամբար

Երեխաներն առավոտյան հավաքվում են Ախալքալաքի մշակույթի տան դիմաց, այնուհետև խմբերով տեղափոխվում «Տաշվանկա» հանգստյան գոտի:

ճամբար 10

Ըստ ճամբարի ծրագրի բացի խաղեր ու մրցույթներ կազմակերպելուց, ջոկատավարները պետք է նաև կրթական և ուսուցողական գործընթաց ապահովեն:

«Երեխաները լսում են դասեր տարբեր թեմաներից. շրջակա միջավայր, բուսաբանություն, էկոլոգիական խնդիրներ և այլն: Ճամբարականները նաև երգեր ու ոտանավորներ են սովորում»,- ասում է ճամբարի ջոկատավարներից մեկը:

ճամբար 3

«Ի տարբերություն մյուս տարիների այս տարի ավելացրել ենք երեխաների քանակը։ Նախորդ տարիներին 2 հոսք ունեինք, հաճախում էին 125-ական երեխաներ, այս տարի 3 հոսք՝ յուրաքանչյուրում 100-ական»,- ասաց քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը։

ճամբար 4

«Տաշվանկա» ճամբար են հաճախում 7-ից 14 տարեկան երեխաները: Արմենը Երևանից է եկել և Ախալքալաքում ճամբար գնալը նրան դուր է գալիս:

«Ինձ ամենաշատ խաղերն են դուր գալիս, բայց իմ սիրած խաղը ոչ-ոք հետս չի խաղում, մենակ էլ չեմ կարող»,- ճամբարի մասին այսպես է արտահայտվում փոքրիկ Արմենը:

ճամբար 8

«Տաշվանկա» ճամբարը միշտ կազմակերպել են տեղացիները։ Ներկայացնում ենք վերջին 4 տարիների ճամբարի տենդեր մրցույթը հաղթողներին․

2015 թվական՝ 20 815 լարի- Կարեն Ստելմաշով
2016 թվական՝ 26 000 լարի- Դալի Աղդգոմելաձե
2017 թվական՝ 15 000 լարի- Անահիտ Հակոբյան
2018 թվական՝ 23 330 լարի- Աիդա Թաթարյան։

ճամբար 11

Տարբեր երեխաներ, տարբեր նախասիրություններ ունեն, ոմանք կարդում են, ոմանք առանձնանում հեռախոսներով խաղում, չարաճճիները վիճում ու աղմկում: Սուսաննան 11 տարեկան է, երկրորդ անգամ է հաճախում այս ճամբար, նրան հատկապես դուր է գալիս նոր ծանոթությունները:

ճամբար 12

ճամբար 9

«Մեզ համար կարևոր է նաև երեխաների անվտանգությունը: Կանոններ կան, որ առաջին օրվանից բացատրում ենք. գետին շատ մոտենալ չի կարելի, առանց թույլտվության ոչ մի տեղ չեն գնում։ Օրինակ զուգարաններ չկան, անհրաժեշտության դեպքում երեխաներին զույգերով ենք ուղարկում։ Այն կողմում (հեղ․՝ ցույց է տալիս ծառերով խիտ տարածք) տեղեր կան․ աղջիկներն առանձին, տղաներն առանձին գնում են՝ միայն ջոկատավարների թույլտվությամբ»,- ասաց ջոկատավար Օֆելյա Քոչոյանը:

ճամբար 7

ճամբար 5

9 տարեկան Արմինեին ճամբարի կյանքը շատ է դուր եկել: Ասում է, որ եթե էլի հնարավորություն ունենա, նորից կգա նույն ճամբար: Աղջիկն ափսոսում է, որ արդեն ամառն ավարտվում է, բայց ընկերները մխիթարում են, որ ամռանից հետո դպրոցի դասերն են սկսվելու: Արմինեն ամենաշատը սիրում է երգել իր ջոկատի երեխաների հետ:

ճամբար1

ճամբար 2

Ճամբարի երեխաները ոչ միայն ընկերանում, այլ նաև միմյանց մասին հոգ են տանում։ Ջոկատներում տարբեր տարիքային խմբերի երեխաներ են և ավագները կրտսերներին սիրով են զբաղեցնում։

ճամբար 13

Սոնա Տոնականյան