Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի №14 բազմաբնակարան տան բնակիչները անձրևոտ եղանակի ժամանակ ոչ տուն կարող են մտնել, կամ դուրս գալ տնից, շենքի երկու կողմերում գոյանում է խորը ջրափոսեր:

Երբ այս շենքի բնակիչուհին ամուսնացնում էր իր դստերը ամենամեծ խնդիրը, հարսանիքի նախապատրաստությունների ամենամեծ խնդիրը անձրևն էր, որը «շրջափակել» էր բազմաբնակարան տունը խորը ջրափոսերով, դարձնելով հարսին անհասանելի: Հարսանիքի օրը հատուկ տեխնիկա են բերել և ջուրը քաշել են, քանի որ անհրաժեշտ էր հարսին դուրս գալ տնից: Բայց դա չէր միայն, անձրևը հարսանիքի նախօրեին ավերեց ամեն ինչ:
deti luzhi

Այս շենքի կանայք կատակում են միմյանց, եկեք աղջիկ ամուսնացնենք, տեսնենք, թե ինչպես են տնից դուրս հանելու:

«Առաջին հարկը ամբողջությամբ ջրի մեջ է, նկուղները ջրի մեջ են, խոնավությունը անտանելի է, տեսեք պատերը խոնավությունից արդեն քանդվում են, այն ժամանակվանից, երբ կողքի բակը ասֆալտապատեցի, ջուրը այստեղ է հավաքվում մեր շենքի դիմաց», – դժգոհեց Սիլվա Փիլոյանը:
sirost

Աղմաշենեբելի փողոցի №14 շենքը Ախալքալաքի լավագույն բազմաբնակարան շենքերից մեկն է նախագծի առումով, լուսավոր բնակարաններ լայն սենյակներով, ելք շենքի եկու կողմերից: Սակայն այս տան բնակիչները, մոտ 25 ընտանիք հոգնել են անընդհատ պատանդ մնալ սեփական տան մեջ, երբ անձրևում է, կամ ձյունն է հալվում: Վատ եղանակին, երբ բնակիչները չեն կարող դուրս գալ, մի կողմից, անցնում են մութ նկուղներով հասնելով շենքի մյուս կողմը, բայց հայտնի չէ, որ այնտեղ ավելի լավ կլինի: Կինը, ով ուղեկցեց մեզ, լավ գիտեր նկուղով անցնող ճանապարհը, իսկ մենք ինքնաբերաբար սայթաքեցինք մի քանի անգամ գրեթե վայր ընկանք ելքի մոտ:

«Մենք միմյանց տուն նկուղներով ենք գնում, հյուրերին նույնպես երբեմն նկուղներով ենք անցկացնում, ես ասեցի չէ զգույշ կլինես, չսայթաքես, մենք անգիր գիտենք այս տեղերը», – ասում է շենքի բնակչուհին:

Այն հարցին, թե ինչ եք անում անձրևի ժամանակ, բնակիչները պատասխանեցին, որ սպասում են, թե երբ ջրերը կնվազեն, որ կարողանան անցնել ջրափոսերի միջով:
luzha

Բնակիչների խոսքերով նրանք դիմել են տեղի իշխանություններին այս խնդրի վերաբերյալ արդեն վաղուց: Մենք հետաքրքրվեցինք, թե երբ կլուծվի այս տան բնակիչների խնդիրը Ախալքալաքի Շրջանային վարչությունից:

«Տեղի բյուջեով մենք նախատեսել ենք փողոցների ասֆալտապատում, եթե մեզ մոտ մնան տնտեսված միջոցներ, և եթե այդ միջոցները հերիքեն, այդ դեպքում մենք ունենք պատրաստի նախագիծ, առաջին հերթին ասֆալտապատելու Աղմաշենեբելի 14-ի բակը: Բացի այդ բակից, նույն խնդիրը կա նաև Երևանյան 41 շենքի բակում, և շատ այլ բազմաբնակարան շենքերի բակում»,- ասաց ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը:

Ավելի քան 5 տարի է, այս տան բնակիչները ապրում են նման պայմաններում: Լուսանկարները արվել են անձրևից երկու օր անց, երբ բնակիչները կարողացան դուրս գալ տնից մեզ զանգահարել: