Երևանում ավարտվել է «Ջավախքի ձայնը» երգի մրցույթը, փառատոնը, որը 4 ամիս անցկացվում էր Երևանում և Ջավախքում։ Հայտնի են մրցույթի հաղթողների անունները:

Նոյեմբերի 8-ին Ջավախքում կայացած երաժշտական մրցույթի 17 լավագույն մասնակիցները Հայաստանի պետական ազգային նվագախմբի հետ ելույթ ունեցան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, Երևանում:

Առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների հաղթողներն ընտրվել են երկու տարիքային խմբերով։ Արսեն Աղջոյանը ստացել է «Գրան պրի» մրցանակը և ճանաչվել «Ջավախքի ձայն»-ի հաղթող։ Հաղթող մասնակիցները ստացել են դրամական պարգև, գավաթ, պատվոգիր և արժեքավոր նվերներ՝ ձեռքի ժամացույց Հայաստանում արտադրված AWI International-ից, 3 օր կացություն «Բեսթ Ռեզորտ Աղվերան» հյուրանոցում, նվեր քարտ և «Mega Dent» ատամնաբուժական կլինիկայի կողմից զեղչ , ինչպես նաև զեղչեր «Խինկալի 13» ռեստորանից։ Եվ ամենակարևորը՝ բարերարների (գլխավոր հովանավորներ՝ Բաբկեն Ասատրյան, Գայանե Մանուկյան, հովանավորներ՝ Գրիգոր Տաշչյան, Արարատ Անտոնյան) շնորհիվ նրանց համար կնկարահանվի տեսահոլովակ։ Նախագծի տեղեկատվական հովանավորն էր «Տեղեկատվական ռադիո 106.5»-ը:

Ստորև ներկայացնում ենք հաղթողների անունները.

Տարիքային խումբ 6-14 տարեկան

Առաջին տեղ՝ Մովսես Մկրտչյան

Երկրորդ տեղ՝ Բաբկեն Բերակչյան և Ջուլիետա Մելքոնյան

Երրորդ տեղ՝ Աղուն Հունանյան և Անահիտ Ասլանյան

Տարիքային խումբ 15-30 տարեկան

Առաջին տեղ՝ Արմեն Տաշչյան

Երկրորդ տեղ՝ Արեգնազ Մկրտչյան

Երրորդ տեղ՝ Մարսել Դիմաքսյան և Արտյոմ Աստատուրյան

Հատուկ մրցանակներ.

«Հանդիսատեսի համակրանք»՝ Արտյոմ Աստատուրյան

«Փառատոնի բացահայտում»՝ Ամալյա Բաբայան

«Լավագույն բեմական կերպար»՝ Իրինա Շիպակցյան

«Ջիվանանական երգի լավագույն կատարում»՝ Ռաֆիկ Նանայան

«Սայաթ Նովայի լավագույն կատարող»՝ Արմեն Տաշչյան

Բոլոր մասնակիցները, ովքեր մրցանակային տեղեր չեն զբաղեցրել, ստացել են պատվոգրեր։

Մրցույթի երգիչները Հայաստանի պետական ազգային նվագախմբի հետ կատարել են ժողովրդական, դասական և կոմպոզիտորական երգեր։

Ծրագիրն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կրթության և մշակույթի նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ։ Ծրագրին աջակցել են Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները։ Համերգն անցկացվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ համատեղ։

Նախագծի ժյուրիի կազմում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովը, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Կարեն Անանյանը, դասական երգիչ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ Շուշանիկ Հովհաննիսյանը, երգիչ Արմեն Մկոյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, երգիչ Վարդան Բադալյանը և լրագրող, դիզայներ Գայանե Մանուկյանը։

Նշենք նաև, որ մրցույթն անցկացվում է առաջին անգամ և իր տեսակի մեջ եզակի է Ջավախքում։

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1