Հուլիսի 12-ին կայացավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլը, որին մասնակցել են շուրջ 150 կատարողներ՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Ասպինձայի և Ծալկայի շրջաններից։ 150 մասնակցից նախագծի հաջորդ փուլ է անցել առավելագույն միավորներ հավաքած 40-ը։

Նախագծի երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Ախալքալաքի մշակույթի տանը, որին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները։

1

2

Նախագծի ժյուրիի անդմաներն են՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովը, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Կարեն Անանյանը, դասական երգչուհի, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանը, ջավախքցի սիրված երգիչ Արմեն Մկոյանը և ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը։

Երկրորդ փուլի լսումներից հետո տեղի կունենա գալա-համերգ, որն այս տարի կանկցկացվի Երևանում։ Նշենք, որ նախագծի հաղթող մասնակիցները կստանան մրցանակներ և դրամական պարգև։

Ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ, որին աջակցում են Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանները։