Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ասպինձայում, Ախալցխայում և Ծալկայում մեկնարկում է «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնը։ Մրցույթ-փռատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հունիսի 30-ը։
Ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ, որին աջակցում են Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանները։
«Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնին կարող են մասնակցության հայտ ներկայացնել նրանք, ովքեր 6-ից 30 տարեկան են, սիրում են երգել և երազում են հայտնվել մեծ բեմում։
Մասնակիցներին սպսվում է՝ անմոռանալի ելույթներ, աշխատանք պրոֆեսիոնալ մասնագետների հետ, ընկերական մթնոլորտ և նոր ծանոթություններ, և որ ամենակարևորն է երաժշական ասպարեզ մուտք գործելու հնարավորություն։
Հատկանշական է, որ հաղթող մասնակիցները կստանան մրցանակներ և դրամական պարգև։
Գրանցման վերջնաժամկետ է հունիսի 30-ը, իսկ գրանցվել կարող եք հետևյալ հղումով։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +995 57 92 52 494 հեռախոսահամարով։