Վարձիայի քարանձավային վանական համալիրն արժանացել է Եվրոպական մշակութային ժառանգության «Europa Nostra» մրցանակին:
Ներկայումս «Europa Nostra»-ն ամենահեղինակավոր եվրոպական կազմակերպությունն է համարվում, որը զբաղվում է մշակութային ժառանգության օբյեկտներով: Ամեն տարի եվրոպական տարբեր երկրների անկախ փորձագետներ մրցանակակիրներին ընտրում են չորս անվանակարգերում. «Ժառանգության պահպանում», «Ժառանգության հետազոտություն», «Անձնվեր աշխատանք» և «Կրթություն, ուսուցում, հանրության իրազեկում»: Կազմակերպությունը հիմնադրվել է 1963 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում:
2021 թվականին European Leading Award մրցանակը շնորհվել է եվրոպական 18 երկրների 24 նախագծերի՝ յոթ տարբեր անվանակարգերում:
2021 թվականի հաղթողների անուններն առցանց միջոցառմանը հայտարարել են Նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով եվրահանձնակատար Մարիա Գաբրիելը և «Europa Nostra»-ի գործադիր տնօրեն Հերման Փարզինգերը:
XII-XIII դարերի Վարձիայի վանական քարանձավային համալիրը գտնվում է Ասպինձայի շրջկենտրոնից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա: Ոսկե դարաշրջանի քաղաքի կառուցումը վերագրվում է Թամար թագուհուն, բայց առաջին քարանձավները ստեղծվել են նույնիսկ ավելի վաղ, Թամար թագուհու հոր՝ Գեորգի III-ի (1156-1184) օրոք:
Հնագույն համալիրը բազմաշերտ կառույց է: Նրա տարածքում կան հարյուրավոր մեծ և փոքր սրահներ, հնագույն ժամանակաշրջանի բնակավայր, գերեզմանոցներ, 125 գինու մառաններ՝ 185 քվևրիներով (գինու պահման կավե կուժ), 5 եկեղեցի, որոնցից գլխավորը Աստվածածնի Վերափոխման եկեղեցին է՝ իր յուրօրինակ որմնանկարներով: