Այսօր վաղ առավոտյան Մոսկվայում 85 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դերասանի անունը կրող թատրոնի պաշտոնական ներկայացուցչին:
Վերջին տարիներին Արմեն Ջիգարխանյանը պարբերաբար առողջական խնդիրներ էր ունենում, 2018 թվականին հոսպիտալացվել էր սրտի կաթվածով:
Արմեն Ջիգարխանյանը ծնվել էր 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում։ Իր կարիերայի ընթացքում նկարահանվել է 100-ից ավել ֆիլմերում, խաղացել բազմաթիվ ներկայացումներում։ 1985 թվականին արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչման։
Նման նյութեր:
Անցնող տարին ամփոփելով մշակույթի և սպորտի ոլորտի ներկայացուցիչները, բոլորը նշում են՝ կորոնավարակի պատճառով Ախալքալաքում մշակույթն ու սպորտը «դոփել» են նույն տեղում, առաջընթաց չի գրանցվել:
31.12.2020 | Մշակույթ
Կուլիկամ գյուղի ամենատարեց բնակիչը, չնայած պատկառելի տարիքին շարունակում է դհոլ նվագել:
23.12.2020 | Էթնոս, Հասարակություն
Մշակույթի տունը, որ Վարևանում 2018 թականին էին վերանորոգել, անորակ կատարված շինարարական աշխատանքների պատճառով օր օրի փլուզում է: Ախալքալաքի քաղաքապետարանից վստաեհցնում են վերանորոգում իրականացրած ընկերությունը պատրաստակամ…
22.12.2020 | Հասարակություն
Ռուդիկ Մակարյանն այն դեռահասն է, ով 16 տարեկան հասակում արդեն հասցրել է հաղթել Ռուսաստանի շախմատի պատանիների առաջնությունը: Նա ծնունդով Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղից է, սակայն…
19.12.2020 | Մշակույթ
Ախալքալաքցի Անահիտ Ստելմաշովը ներկայացնում է Վրաստանը Մոսկվայում կայանալիք «Մարդուկ-Ջարդուկ» միջազգային հեռուստատեսային մրցույթում:
30.11.2020 | Մշակույթ
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մշակույթի տանը գործող «Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթը և վրացական «Մուրջի» համույթը ի պատիվ իրենց հոբելյանների, համապատասխանաբար` 20 և 10 տարի, պարգևատրվել են պատվոգրով:
23.10.2020 | Մշակույթ
Տեղական զարգացման խմբի (LAG) և Եվրամիության աջակցությամբ և ֆինանսավորմամբ այսօր Ախալքալաքին հանձնվեց հավաքովի բեմ, որը նախատեսված է տարբեր մշակութային, սոցիալական և այլ միջոցառումների համար:
15.10.2020 | Հասարակություն
Վրացի ռեժիսոր Դեյ Կուլումբեգաշվիլիի «Սկիզբ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Սան Սեբաստիանում կայացած 68-րդ միջազգային կինոփառատոնում: Ժյուրին դրամային գլխավոր մրցանակ է շնորհել «Ոսկե խեցին»:
28.09.2020 | Մշակույթ