Այսօր՝ հուլիսի 27-ին, Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը։ Առաջին փուլի 150 մասնակիցներից այսօր պայքարը շարունակեցին 39-ը կատարողներ։ Երկրորդ փուլի արդյունքները պարզ կլինի մեկ շաբաթից։

Ախալքալաքի մշակույթի տանն այսօր հնչեց տարբեր ժանրի երգեր՝ ժողովրդական, դասական և այլն։ Մրցույթի մասնակիցները ելույթ ունեցան ինչպես ակապելա, այնպես էլ երաժշտության ուղեկցությամբ։

1

Երկրորդ փուլի լսումներից հետո երկու տարիքային խմբերից կընտրվեն առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնական գրավողները։ Եվ ժյուրիի որոշմամբ մեկ անձ կստանա «Գրան պրի» մրցանակը և կճանաչվի «Ջավախքի ձայնը 2024»-ի հաղթող։

4

Բացի ժյուրիի կողմից ընտրված հաղթող մասնակիցներից, նաև առցանց մրցույթ կհայտարարվի։ ՋԱՀ-ի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում կտեղադրվի մասնակիցների ելույթները, բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան տարածելու իրենց երգը: Այն կատարողը, որը կհաղթի առցանց հարթակում, որպես հասարակության համակրանքի արժանացած մասնակից կստանա մրցանակ։

8

«Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնն անցկացվում է առաջին անգամ:

«Հուսով ենք, որ այն կդառնա ամենամյա, և ամեն տարի կունենանք հնարավորություն կազմակերպելու և նոր տաղանդավոր երիտասարդներ բացահայտելու Սամցխե-Ջավախքում։ Ծրագիրը միտված է բացահայտելու տաղանդավոր երիտասարդներին և աջակցելու նրանց ճանաչմանը: Ուստի մենք նպաստելու ենք, որպեսզի նրանք նոր միջոցառումների մասնակցեն և ճանաչված դառնան։ Այս փուլից հետո, մեկ շաբաթվա ընթացքում կիմանանք ովքեր են հաղթել և ինչ հնարավորություններ են ստանալու, որտեղ են ստանալու ձայնագրման իրավունք, դա կներկայացվի բոլորին գալա-համերգին և կհանձնվի միանգամից հաղթողներին։ Ուզում եմ նշել, որ այս պահին բաց ենք նաև գործընկերների համար, այսինքն՝ այն կազմակերպությունները, ընկերությունները նաև բարերարները, ովքեր ուզում են աջակցել այս նախագծի մասշտաբների մեծացմանը, կարող են դիմել մեզ և կարող են նաև մասնակիցը լինել», – ասաց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը։

2

Գալա-համերգը տեղի կունենա աշնանը՝ Երևանում։ Նշենք, որ նախագծի հաղթող մասնակիցները կստանան մրցանակներ և դրամական պարգև։

5

«Ջավախքի ձայնը» գնահատող հանձնաժողովի նախագահն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովն է։ Մյուս ժյուրիներն են՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, դաշնակահար Կարեն Անանյանը, դասական երգչուհի, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանը, ջավախքցի սիրված երգիչ Արմեն Մկոյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և Գայանե Մանուկյանը՝ դիզայիներ, լրագրող։

Նախագծին մասնակցում են 6-ից մինչև 30 տարեկան Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Ասպինձայի և Ծալկայի շրջաններից կատարողներ։

3

Այսօրվա մասնակիցները ստացան վկայագրեր։

Նշենք, որ ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ, որին աջակցում են Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանները։

7

6