Մունիցիպալիտետի քաղաքապետարանը շուտով մրցույթ կհայտարարի Ախալքալաքի անասնաշուկայի սպասարկման համար։ Անասնաշուկան փակվել է 2019 թվականին և 3 անգամ վերանորոգվել է ստանդարտներին համապատասխանեցնելու համար, սակայն վերջին՝ 2022 թվականի վերանորոգումից հետո, ևս չի վերաբացվել։
Սննդի ազգային գործակալությունը, որը անասնաշուկային գործունեության թույլտվություն չի տվել ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով, չմեկնաբանեց իրավիճակը, երբ մենք վերջին անգամ՝ 2023 թվականի հոկտեմբերին, զանգահարեցինք նրանց։
Մեր տեղեկություններով, անասնաշուկան երրորդ վերանորոգումից հետո կրկին չի համապատասխանում չափանիշներին, և Սննդի գործակալության կողմից տրված հանձնարարականներն ամբողջությամբ չեն կատարվել։ Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես ոչ հերքվել է, ոչ էլ հաստատվել է Սննդի գործակալության կողմից։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը շուտով մրցույթ կհայտարարի անասնաշուկայի սպասարկման համար։
Հարցին, թե անասնաշուկան համապատասխանում է միջազգային չափանիշներին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը պատասխանեց, որ անհամապատասխանության մասին պաշտոնական գրություն չեն ստացել։ Ստանալու դեպքում նրանք կարող էին պայմանավորվել այդ հարցի շուրջ:
Նշենք, որ 2019 թվականից անասնաշուկան վերանորոգվել է երեք անգամ, ընդհանուր առմամբ ծախսվել է 47 394 լարի։
Այս թեմայով կարդացե՛ք նաև.
· Հայտնի չէ, կբացվի Ախալքալաքի անասնաշուկան, թե ոչ
· Ախալքալաքի անասնաշուկան արդեն երրորդ անգամ է վերանորոգվում