Ախալքալաքի անասնաշուկան 2019 թվականից փակ է և գտնվում է անորոշ վիճակում։ Չափանիշներին համապատասխանելու համար, շուկան 3 անգամ վերանորոգվել է, սակայն կբացվի այն, թե ոչ, դեռ հարցականի տակ է։ Սննդի ազգային գործակալությունը իրավիճակը չի մեկնաբանում, իսկ ընկերությունը պատասխանի համար ուղղորդում է Գործակալություն։
Քանի որ անասնաշուկան փակ է, խոշոր եղջերավոր անասուններն, տարբեր գյուղերից ամեն կիրակի բերում վաճառում են այնտեղից ոչ հեռու, առանց բժշկի հսկողության։
Ախալքալաքի անասնաշուկայի վերանորոգման համար տեղական բյուջեն ծախսել է 47 394 լարի։ 2021 թվականի մայիսին, փակվելուց հետո, շուկայի առաջին վերանորոգման վրա ծախսվել է 10509 լարի։ Սննդի ազգային գործակալությունը հրաժարվել է թույլտվություն տալ։ Նույն թվականի սեպտեմբերին հատկացվել է եւս 1985 լարի։ Բայց դրանից հետո էլ շուկան չբացվեց։ Երրորդ վերանորոգման ժամանակ, որի համար հատկացվել էր 34900 լարի, նախատեսված էր ցանկապատի, դռան, մեկուսամասերի , ջրամատակարարման կառուցման համար: Տարածքը նախատեսվում էր 1800ք/մ-ից հասցնել 2468,4ք/մ-ի։
Մեր տեղեկություններով, անասնաշուկան երրորդ վերանորոգումից հետո կրկին չի համապատասխանում չափանիշներին, իսկ Սննդի գործակալության կողմից տրված հանձնարարականներն ամբողջությամբ չեն կատարվել։
Սակայն այս տեղեկությունը ոչ պաշտոնապես հերքվեց, ոչ էլ հաստատվեց Սննդի գործակալության կողմից։
«Կա պետական վերահսկողություն, որն իրականացվում է Գործակալության կողմից ամեն օր: Թող շուկայի տնօրինությունը մեկնաբանի, թե ինչ է կատարվում, ինչու չեն աշխատում, ինչ խնդիրներ են եղել և ինչու Գործակալությունը թույլ չի տալիս, ինչու վերանորոգումից հետո չեն կարողանում բացել»։
Անասնաշուկայի տնօրինությունը տեղյակ չէ, վերանորոգումից հետո ստուգում եղել է, թե ոչ։
«Ես չգիտեմ, վերանորոգումից հետո ընդունել են աշխատանքը, թե ոչ: Եթե մեզ ասեն՝ բացեք, կբացենք, առանց իրենց թույլտվության իրավունք չունենք բացելու»,- ասաց շուկայի վերահսկիչ Սոնա Վարդանյանը։
Քաղաքապետարանից ասում են, որ վերանորոգման համար հատկացրել են գումար և իրականացրել են Գործակալության հանձնարարականով, սակայն անասնաշուկան կշարունակի գործել, թե ոչ, սա արդեն վարչակազմի և Գործակալության քննարկման հարցն է։
Ախալքալաքի անասնաշուկան արդեն երրորդ անգամ է վերանորոգվում
Անասնաշուկան կրկին կվերանորոգվի