Ախալքալաքի Աղմաշենեբելի և Թավիսուփլեբա (Ազատության) փողոցների վերականգնման հետ կապված, Վրաստանի միասնական ջրամատակարարումը նոր կոյուղագիծ է անցկացնում Ազատություն փողոցի այդ հատվածում:

Նոր կոյուղագիծը կանցկացվի Թավիսուփլեբա-Աղմաշենեբելի խաչմերուկից մինչև Դարբինյան փողոց:

Աշխատանքներն սկսվել են օգոստոսի 26-ից:

Ըստ Վրաստանի միասնական րամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանի, նախկինում այս փողոցում կենտրոնական կոյուղու համակարգ գոյություն չուներ:

«Նախկինում այս փողոցում չկար կենտրոնական կոյուղու համակարգ, խողովակներն անցնում էին բնակիչների բակերով և միացվում էին Դարբինյան փողոցում գտնվող կոյուղուն», – ասում է Արտակ Թառլամազյանը:

Konalizacia 1

«Թավիսուփլեբա փողոցից հետո աշխատանքները կսկսվեն Դարբինյան փողոցում, և ես հստակ չեմ կարող ասել, թե երբ կավարտվեն աշխատանքները», – ասում է Արտակ Թառլամազյանը:

Ինչպես հաստատում է Թառլամազյանը՝ նոր կոյուղագծի կառուցման շրջանակներում կտեղադրվի 7 դիտահոր և կանցկացվի 250 մ խողովակաշար:

Բրատիսլավ Իգիթխանյան