Ախալքալաքի մունիցիպալիտետում հողերի պետական անվճար գրանցումը 2023 թվականին չի վերսկսվել: Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն, պատճառները պարզելու համար, օգոստոսին դիմել էր Արդարադատության նախարարություն ու դեռ պատասխան չի ստացել։
Արդեն աշուն է, շուտով Ախալքալաքի մունիցիպալիտետում այլևս հնարավոր չի լինի չափագրումներ կատարել, ինչը պետռեեստրի աշխատակիցներն այս տարի այդպես էլ չէին վերսկսել։
Այն մասին, որ մունիցիպալիտետում հողերի գրանցումը ժամանակացույցից հետ է ընկնում, Jnews-ը բազմիցս է գրել։
Պետռեեստրի աշխատակիցն, այս տարվա հունիսին, JNEWS-ի հետ իր վերջին զրույցի ժամանակ ասաց, որ չգիտի, թե երբ են իրենք գալու, որ իրենք արդեն ժամանակացույցին չեն էլ նայում։ Իսկ հարցին, թե ինչու չեն գալիս, նա պատասխանեց, որ ամեն ինչ կախված է բաշխումից։
Հողամասերի գրանցման գործընթացը դադարեցնելու պատճառը պարզելու համար, օգոստոսի 25-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն պաշտոնապես գրավոր դիմել է Արդարադատության նախարարությանը և մինչ օրս պատասխան չի ստացել։
Ախալքալաքում հողերի անվճար գրանցումը ժամանակացույցից հետ է մնում
Հողերի պետական գրանցման ծրագիրը դեռ անարդյունավետ է
Ինչպես իմանալ, թե երբ են անվճար գրանցելու Ձեր հողամասը