Հանրային տրանսպորտի բացակայությունը կամ ոչ կանոնավոր աշխատանքը երկար տարիներ ոչ միայն Ախալքաալքում է ծառացած խնդիր, այլ նաև այլ մունիցիպալիտետներում, օրինակ՝ Ախալցիխեում։ Ախալցիխեում փորձում են պետական մասշտաբով խնդրին լուծում տալ, չվերագրելով այն բիզնեսին։ Քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով, մունիցիպալ տրանսպորտի գնման էլեկտրոնային մրցույթը կհայտարարվի այս տարվա ամռանը։ Առաջին փուլում գումար կհատկացվի 17 ավտոբուս ձեռքբերելու համար։ Բացի այդ, բանակցությունները շարունակվում են ավտոկայանատեղիի տարածքի ընտրության համար, տարբերակներից մեկն այսպես կոչված Թբիլիսիի ջրերի տարածքն է։
Ախալցիխեում հանրային տրանսպորտի հարցը լուծելու նպատակով TI-ը (Միջազգային Թափանցիկություն-Վրաստանը) միջնորդությամբ դիմել է Ախալցիխեի սակրեբուլո։
2019 թվականին «Միջազգային Թափանցիկություն-Վրաստանը»-ը Ախալցխայի մունիցիպալիտետում հետազոտության արդունքում բացահայտել էր, որ քաղաքացիները հասարակական տրանսպորտի բացակայությունն սահմանել են առաջնահերթ խնդիրներից մեկը։
Բան այն է, որ Ախալցիխեում, ինչպես Ախալքալաքում հանրային տրանսպորտն աշխատում է ոչ կանոնավոր կարգով և ոչ բոլոր թաղամասեր է հասնում: TI-ը պարզել է, որ հանրային տրանսպորտը չի հասնում «Ռաբաթ», «Սաբարգո կայարան», «Աբի» և այսպես կոչված «Տեղահանվածների բնակության վայր» կոչված տարածքներ:
Թամունա Ուչիձեն «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ի Ախալցիխեի գրասենյակի կոորդինատորն է: Ասում է՝ խնդիր է նաև այն, որ գործող հանրային տրանսպորտը միշտ գրված գրաֆիկով և ժամանակացույցով չի աշխատում, իսկ երեկոյան ժամերին ընդհանրապես չի աշխատում:
«Իրականում քաղաքի որոշ թաղամասերի բնակիչներ քաղաքից կտրված են, եթե չունեն իրենց սեփական ավտոմեքենան։ «Միջազգային Թափանցիկություն-Վրաստան»-ը շրջաններում քաղաքացիական խորհուրդ ունի, նաև՝ Ախալցիխեում: Քաղաքացիական խորհուրդը միավորում է թեմում գտնվող ակտիվ երիտասարդներին:
«Հասարակական տրանսպորտի խնդիրը մեր քաղաքացիական խորհրդում քննարկումներից հետո առաջնահերթ խնդիր ընտրվեց։ Առաջին բանը, որ որոշեցինք, դա պետիցիա գրելն էր: Դա մի փաստաթուղթ է, երբ կոնկրետ մունիցիպալիտետում ապրող քաղաքացիների 1 տոկոսը պետք է ստորագրի։ Մենք գրեցինք և ներկայացրինք սակրեբուլո 2021 թվականի հուլիսի 2-ին: Դիմումում խնդրում էինք, որ առաջին հերթին քաղաքային տրանսպորտն աշխատի քաղաքի բոլոր թաղամասերում, կարգավորվի կանգառները, և ներկայիս տրանսպորտի երթևեկությունը կանոնակարգվի և քաղաքացիներին անվտանգ տեղափոխեն: Ընդհանուր 500 ստորագրություն ենք ներկայացրել Ախալցիխեի սակրեբուլո», – ասում է Թամունա Ուչիձեն:
Թամունան վստահ է, որ իրենց ներկայացրած խնդրագիրը մեծ դեր է խաղացել այն բանում, որ հիմա արդեն կոնկրետ քայլեր են արվում ավտոբուսներ ձեռքբերելու և հանրային տրանսպորտի երթևեկությունը կարգավորելու գործում:
«Այս թեմայի շուրջ խոսակցություններ երկար տարիներ է ինչ ընթանում էր, սակայն խնդիրը տեղից չէր շարժվում: Բայց երբ 500 ստորագրությամբ պահանջ-խնդրագիր մտավ սակրեբուլո տեղական իշխանությունները չկարողացան անտեսել: Եթե մեր պետիցիան չլիներ, ապա այս հարցը օդից կախված կմնար: Միշտ ասում էին, որ չկա համապատասխան գումար ավտոբուսներ գնելու համար, նաև կայանատեղի էր հարկավոր: Բնակիչների ներգրավվածությունը շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում, բնակիչների ձայնը միշտ մեծ կշիռ ունի», – ասում է Ուչիձեն:
Հատկանշական է, որ խնդրագիրը վերաբերվել է միայն քաղաքային տրանսպորտին, սակայն ինքնակառավարման մարմինները որոշել են նաև կարգավորել գյուղական տրանսպորտի հարցը:
«Երբ գրանցեցինք պետիցիան, դա այն ժամանակ էր, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էր մոտենում և քաղաքապետի թեկնածուն նախընտրական քարոզարշավ էր իրականացնում: Այդ հանդիպումների ժամանակ էլ այդ հարցը բարձրացվել է։ Եվ նրանք տեսան, որ պետիցիան հիմնավոր է, և որոշեցին հասարակական տրանսպորտի հարցը լուծել ոչ միայն քաղաքում, այլև գյուղերում», – եզրափակում է Թամունա Ուչիձեն:
Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետարանից JNEWS-ին հայտնեցին, որ քաղաքապետարում բացվել է նոր ՍՊԸ «Ախալցիխեի քաղաքային տրանսպորտ», որի հիմնական գործը կվերաբերի քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի ցանցի օպերատիվ կառավարմանը և համապատասխան սակագնով քաղաքացիեներին անվտանգ տեղափոխմանը: Ինչ վերաբերում է սակագնին, ապա այն կսահմանվի վերոնշյալ կազմակերպության հիմնադիրների կողմից։
Քաղաքապետարանը նախատեսում է ավտուբուսները գնել տեղական բյուջեի միջոցներով:
Կարդացեք նաև՝
Աշխարհից կտրվածները. Ախալքալաքում հանրային տրանսպորտի պահանջ կա
Հասարակական տրանսպորտ՝ պահանջարկ թե առաջարկ
Երթուղայինի բացակայությունը գյուղերի երեխաներին սահմանափակում է