Այսօր, ապրիլի 1-ին հայտնի է դարձել Սամցխե-Ջավախքի 3 բնակիչների կորոնավիրուսի թեստերի պատասխանները, որոնց անալիզները ուղարկվել էին Լուգարի լաբորատորիա: Նրանցից ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Ըստ Աբասթումանի Թոքաբանական կենտրոնի մենեջեր Կախա Բերիձեի, կարանտին տեղափոխված 81 հոգուց 70-ն աստիճանաբար դուրս է գրվել կենտրոնից: Այսօր դուրս է գրվում ևս 10 հոգի, կմնա միայն մեկը, ով կսպասի պարտադիր կարանտինի 14 օրվա ավարտին: Տենդի պատճառով կենտրոնից մեկ հիվանդ հետազոտվել է վիրուսի առնչությամբ, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ամեն դեպքում թեստ են արել, քանի որ կինը մարտի 30-ին ունեցել է 37,5 աստիճան ջերմություն:
Ախալցիխեի հիվանդանոցից ևս երկու հիվանդ է ստուգվել: Ասպինձայի բնակիչը, որը թոքաբորբ ուներ, և մյուսը՝ Գերմանիայից վերադառնալուց հետո ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, նրա մարմնի ջերմությունը բարձրացել էր: Այնուամենայնիվ, թե՛ մեկի, և թե՛ մյուսի մոտ, կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, այսինքն՝ նրանք վարակված չեն նոր կորոնավիրուսով: