Այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ախալցիխեում աղջիկ է ընկել Փոցխովի գետը:
Ականատեսների վկայությամբ՝ նրան դուրս է բերել անցորդը։ Հիմա նա գտնվում է «Իմեդի» կլինիկայում, ինչպես SKnews-ի հետ զրույցում ասել է կլինիկայի ղեկավարը, աղջիկը շոկային վիճակում է գտնվում:
«Մեզ մոտ աղջիկ են բերել, երևի դպրոցական է։ Նա շոկային վիճակում է, հետազոտություններ ենք կատարվում, այս փուլում այլ բան չեմ կարող ասել»,- ասել է Գիորգի Բարձիմաձեն:
Փոխանցում է «Հարավային դարպասը»: