Մեկնարկում է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների համար նախատեսված հանրակացարանի շինարարությունը։ Հայտնում է Վրաստանի առաջին ալիքը:
Ըստ ԹՊՀ-ի՝ 350 ուսանողի համար նախատեսված հանրակացարանը գտնվելու է Բարձր էներգիայի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում և լիովին կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին։
Նրանց խոսքով, շինարարական աշխատանքները կիրականացվեն երկու փուլով: Առաջին փուլում կիրականացվեն շենքերի նախագծման և ամրացման աշխատանքներ, իսկ երկրորդ փուլում կվերականգնվի ողջ շենքը։
Ինչպես նշել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիան՝ հանրակացարանի տարածքում կկազմակերպվեն ուսանողական տարածքներ և սպորտային հրապարակներ։ Նրա խոսքով, շենքը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով, որոնք հարմարեցված կլինեն ուսանողների կարիքներին։
«Ուսանողական բնակարանաշինությունը շատ կարևոր ծրագիր է, որը համալսարանն արդեն սկսում է իրականացնել։ Նոր բնակարանը հնարավորինս կբավարարի ուսանողների կարիքները և համապատասխան պայմաններ կստեղծի նրանց համար։ Բնակարանը կկահավորվի ժամանակակից ենթակառուցվածքներով և կլինի միջազգային չափանիշներին համապատասխան։ Շենքից դուրս կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կկազմակերպվեն բացօթյա տարածքներ»,- ասել է ռեկտորը։
Ուսանողական հանրակացարանի շինարարության ավարտը նախատեսվում է 2024 թվականին։
Այս թեմայով կարող եք կարդալ՝
Քննարկվում է ուսանողների համար հանրակացարաններ կառուցելու հարցը
Ուսանողները պահանջում են հանրակացարաններ կառուցել
Կրթությունը լսարանում, քնելը փողոցում. բողոքի ցույց Թբիլիսիում