Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները ցուցարարներին ցրելու նպատակով ջրցան մեքենաներ են կիրառել, որոնք գտնվում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց: Ցուցարարները փորձել են ճեղքել ԿՀԸ-ի մոտ տեղադրված ցանկապատը: Հատուկ ջոկատայինները հսկում են տարածքը:
Ավելի վաղ, խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ընդդիմությունը հայտարարում էր անժամկետ բողոքի ցույցի մասին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Ռուսթավելի պողոտայից ցուցարարների շարասյունը շարժվեց դեպի ԿԸՀ-ի շենք, որտեղ և նրանց դիմավորել անվտանգության ծառայության աշխատակիցները: