Այլ երկրի քաղաքացիություն ստանալուց հետո, ըստ նոր սահմանադրական փոփոխությունների չեն կորցնի Վրաստանի քաղաքացիությունը:
Սահմանադրական փոփոխությունների նախագծում հաշվի առնելով պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությունը, իսկ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում, ինքնաբերաբար չեն կորցնի Վրաստանի քաղաքացիությունը: Նախագիծն արդեն չունի սահմանափակումներ, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարող միևնույն ժամանակ լինել այլ երկրի քաղաքացի:
«Օրենքը կհաստատի, թե որ ընթացակարգն է պետք անցնել, որպեսզի պահպանվի ստատուս քվոն: Կլինի կարգավորում: Երբ երկիրն ունի մեծ սփյուռք, կարևոր է պահպանել նրա հետ իրավական կապերը», – բացատրում է խորհրդարանական հանձնաժողովի իրավական հարցերի փոխնախագահ Դավիթ Մատիկաշվիլին:
Նախագիծն արդեն փոխանցվել է Վենետիկի հանձնաժողով: Սկսվում են ամսական համընդհանուր քննարկումները: Փոփոխությունները կհաստատվեն խորհրդարանի աշնանային նստաշրջանին: