Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հունիսի 7-ին կայացած հանդիպումից հետո, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանը հանդես կգա ավելի մեծ ներդրումով` քաղաքական ասոցացման և Վրաստանի ԵՄ-ում տնտեսական ինտեգրման գործընթացում:
«Վրաստանի համար, ԵՄ-ի աջակցությունը և առաջմղումը կարևոր էր վճռական բարեփոխումների իրականացման առումով, եվրաինտեգրման ենթադրվող օրակարգում: Մենք հուսով ենք, որ Եվրախորհրդարանը ավելի մեծ ներդրում կանի քաղաքական ասոցացման և Վրաստանի ԵՄ-ում տնտեսական ինտեգրման գործընթացում», – հայտարարել է Մարգվելաշվիլին:
Նախագահի խոսքով, Վրաստանը կատարել է իր բոլոր պարտավորությունները և պահանջները, որոնք նախատեսվում էին մուտքի արտոնագրերի ազատականացման աշխատանքային պլանի համաձայն, և ակտիվ ջանքեր գործադրել եվրոպական հանրությանը մոտենալու ուղղությամբ, ձեռնարկած մի քանի տարիների ընթացքում, որոնք թույլ են տալիս ունենալու մեծ ակնկալիքներ երկրի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման առնչությամբ:
Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում, խոսվել է նաև այն առաջիկա` Վրաստանում այս տարվա աշնանը կայանալիք Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Բացի այդ, Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն փոխանցել է լրագրողներին Շուլցի խոսքերը, ով հայտարարել է, որ «Մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ Եվրախորհրդարանը միասնական է»:
Պետք է նշել նաև, որ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը Վրաստանի համար կքննարկվի Եվրամիության (ԵՄ) ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որ կայանալու է հունիսի 10-ին:
Էդիտա Բադասյան