Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները շարունակում են բողոքի ցույցերը` դասապրոցեսն ամբողջովին լսարաններ տեղափոխելու դեմ: Պատճառը կրկին ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մայրաքաղաքում բնակարանների բարձր վարձավճարներն են:
Ուսանողները բողոքում են, որ վարձով բնակարան գտնել չի լինում
Բողոքի ակցիան սկսվել է ԹՊՀ-ի առաջին մասնաշենքի բակում: Ակցիային ուսանողներից ոմանք մասնակցում էին ճամպրուկներով, այդպես արտահայտելով «դրսում մնալու» իրենց բողոքը, իսկ այն ուսանողները, ովքեր շրջաններում են գտնվում, բողոքի ակցիային միացել են հեռավար՝ zoom հարթակի միջոցով:
Հիշեցնենք, որ ԹՊՀ-ն դադարեցնում է առցանց ուսուցման ռեժիմը և ուսանողներից պահանջում է վերադառնալ լսարաններ: Սակայն, ուսանողների մեծամասնության համար մինչև կիսամյակի ավարտը Թբիլիսիում մնացած մի քանի շաբաթը կապված է զգալի ֆինանսական ծախսերի հետ: Նրանք մնալու տեղ չունեն, հետևաբար չեն կարողանա վերադառնալ լսարաններ և շարունակել ուսումը։
Անանո Փանչուլիձեն Jnews-ի հետ զրույցում ասաց. «Որոշ ուսանողների համար այս 5 շաբաթվա պատճառով, որի ժամանակ չկարողանան մասնակցել դասերին, կարող է ավելացվել լրացուցիչ կիսամյակ, որն, իհարկե, լրացուցիչ ծախսեր է առաջացնում, սա աբսուրդ է։ Կրթության իրավունքը բոլորի համար, սա է մեր հիմնական պահանջը։ Եթե մեկ ուսանող այս 5 շաբաթների պատճառով կիսամյակը չավարտած մնա առանց լիարժեք կրթություն ստանալու, դա կլինի համալսարանի մեղքը»:
Ավելի ուշ ուսանողները կարճ ժամանակով, ի նշան բողոքի՝ փակել են համալսարանի մոտ գտնվող ճանապարհը, որի պատճառով էլ ուսանողների և ոստիկանների միջև հակասություն առաջացավ: Ցույցին մասնակից ուսանողներից մեկը նշում է՝ իրենց փորձել են բռնի ուժով բաժանել և խանգարել:
Ընդգծենք, որ ուսանողների պահանջը ոչ թե առցանց ֆորմատով ուսումը շարունակելն է, այլ նրանք պահանջում են գարնանային կիսամյակի մնացած մասը, ինչը նշանակում է 5 շաբաթ, ավարտվի հիբրիդային եղանակով՝ և հեռավար և լսարանային ձևաչափերի միջև թույլատրվի ընտրության կատարել, սակայն դրա հնարավորությունը համալսարանը չունի, մասնավորապես՝ համալսարանի բյուջեի հետ կապված: Փոխարենը համալսարանն ուսանողներին առաջարկում է տեղավորվել հանրակացարանում:
ԹՊՀ-ն ունի 2 ուսանողական հանրակացարան՝ 320 տեղանոց՝ Լիսիում և 396 տեղանոց՝ Բագեբիում: Ուսանող Թեան նշում է, որ Լիսիում տեղերն արագ սպառվում են, իսկ Բագեբիում գտնվող հանրակացարանում ապրելու բարենպաստ պայմաններ չկան:
Համալսարանի տարածած հայտարարությանը կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալհղումով: