Այսօր՝ հոկտեմբերի 22-ին «Ջավախք» համույթը նշում է հիմնադրման 22-րդ տարին:

Անսամբլը հիմնադրվել է 2000 թվականի հոկտեմբերի 22-ին Ալիք Քսպոյանի կողմից։ Սկզբնական շրջանում այն եղել է երգչախումբ, այնուհետև մեկ ամիս անց դարձել է պարի համույթ։ 2001 թվականից արդեն անսամբլն ունեցել է պարուսույց՝ Լամարա Մխիթարյանին։ Եվ այդպես էլ ստեղծվել է «Ջավախք» երգի-պարի ժողովրդական անսամբլը։

Ashugh Alik Javakhq

Սկզբնական շրջանում այն կոչվել է ազգագրական, այդ շրջանում հիմականում ջավախքյան պարեր են բեմադրել:

2013 թվականին անսամբլը Թբիլիսիում ստանում է ժողովրդականի կոչում։

«Ջավախք» անսամբլի հիմնադիրին ասում է՝ համույթի առաքելությունն այն է, որ այն մշտական է։ Հիմնադրումից երեք տարի անց՝ 2003 թվականին անսամբլը արդեն առաջին անգամ ելույթ է ունենում միջազգային բեմերում՝ Հունգարիայում և Սլովենիայում, որտեղից վերադառնում է մեծ հաղթանակներով։

Անսամբլը տարիներ շարունակ մասնկացել է տարբեր մրցույթների, փառատոնների՝ թե երկրում, թե երկրից դուրս։ Հանդես են եկել եվրոպական և ռուսական բերմերում՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ։

pargevner

«Համարյա բոլոր գյուղերում մենք ունենք երգի-պարի անսամբլներ, մեր առաքելությունն է զարգացնել մշակույթը Ախալքալաքի գյուղերում, նույնիսկ այն գյուղերում, որտեղ չկա ակումբ, այնուհետև ձեռնամուխ եղանք ունենալու ազգային տարազ, որը վկայում է «Ջավախքի գարուն» փառատոնը, որն այս տարի 12-րդ անգամ նշեցինք», – ասում է «Ջավախք» անսամբլի հիմնադիր Ալիք Քսպոյանը։

Այս տարիներին «Ջավախք» համույթի սաները պարի խմբակներ են բացել Ախալքալաքի շրջանի գրեթե բոլոր գյուղերում։

nverner

«Ահավոր դժվարություններով ենք սկսել, ոչ մի բան չունեինք, օրերով ժամերով փորձեր էինք անում, հաշվի չառնելով ցուրտը։ Մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ, և երեխաների հետ մեր փոխադարձ սերը, այնպես արեց, որ անսամբլը կա», – ասում է աշուղը:

Աշուղը ապագայի պլանների մասին փակագծերը չի բացում: Ասում է՝ միակ ցանկություն է, որ մշակույթի շենքը վերանորոգվի:Ավելի քան չորս տասնյակ տարի է շենքում կապիտալ վերանորոգում չի իրականացվել:

«Դժվարությունների մասին էլ չեմ ուզում խոսել, ամեն տեղ էլ դժվարություն կա, եթե վախենանք դժվարություններից, մենք ոչինչ չենք անելու, մենք մտածում ենք, թե ինչպես անենք, որ ավելի շատ առաջ գնանք»,- ավելացրեց Ալիք Քսպոյանը:

Աշուղը համույթի գնահատականը թողնում է հանդիսատեսին։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս՝ օգոստոսի 20-ին, Հունաստանում կայացած «Պառալիա 16-րդ պարի միջազգային» փառատոնից համույթը վերադարձավ պատվավոր առաջին հորիզոնականով։

paratonn

Անսամբլի մասին նաև կարող եք կարդալ ստորև՝

«Ջավախք» անսամբլի հերթական հաղթանակը, այս անգամ՝ Հունաստանում

«Վրաց պարարվեստի ասպետական շքանշան» է շնորհվել աշուղ Ալիք Ջավախքին

«Ջավախքի գարուն» փառատոնը հաջողվեց

Աշուղ Ալիք Ջավախքի. «Ես խոսելուց առաջ երգել եմ»

Ջավախքի Գրան Պրին Ռուսաստանից