Ռուսաստանում հունվարի 8-11 տեղի ունեցած Ազգային մշակույթի և ֆոլկլյորի համառուսական մրցույթից “Душа народа моего” (Ազգիս հոգին) “Ջավախք” ազգագրական համույթը վերադարձել է մեդալներով և Գրան Պրիով։

Alik3

Նախագծին մասնակցել են մոտավոր 30 համույթ, ընդհանուր ելույթների քանակը 127 է եղել։ Ախալքալաքի “Ջավախք” համույթը համերգին մասնակցել է 22 հոգանոց անձնակազմով, ելույթ են ունեցել երկու համարի ներքո։ Առաջին պարը եղել է վրացական “Աբխազուրին”, իսկ երկրորդը հայկական “Սուիտան”։
Երկու պարային համարներն էլ արժանացել են առաջին հորիզոնականին։

Alik1

«Ջավախք» համույթը արժանացել է նաև մրցույթի Գրան Պրիին։ Գալա համերգին բոլորը չէ, որ կարողացել են մրցակցել, միայն ուժեղագույններն են մնացել վերջին փուլում։

“Երկու պարի համարներով էլ ստանալով առաջին հորիզոնականը, մենք մտածեցինք դա է ու վերջ, սակայն հետո արժանացանք նաև Գրան Պրիի”, – ասաց “Ջավախք” համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանը։

Alik4

Ինչպես նաև Ալիկ Քսպոյանը կարևորեց ռուսաստանաբնակ հայերի ոգևորությունն ու ցուցաբերած աջակցությունը։

“Այնքան ուրախ էին, որ մեզ հրավիրում էին ռեստորան, ինձ էլ առաջարկում էին տանել հիվանդանոց, քանի որ մի քիչ վատառողջ էի։ Սակայն և ես, և իմ սաներից մեկը, ով ձեռքն էր վնասել, ելույթ ունեցանք, և սա իրոք հաղթանակ էր մեզ համար”, – ասաց Ալիկ Քսպոյանը։

Նախագծին մասնակցելու ամբողջ ֆինանսական ծախսը հոգացել են սաների ծնողները և անսամբլի ղեկավարը։

Ապագայում ևս տարբեր երկրներում կան համերգ-մրցույթներ, անսամբլը արդեն ստացել է հրավերներ և առաջարկներ։

Գայանե Ակոջյան