Ախալքալաքում, Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզի թեմին կից, գործում է «Ժամանակի բանալին» անիմացիոն ստուդիան։ Ախալքալաքում տեղի է ունեցել տեղի երեխաների նկարահանած մուլտֆիլմերի ցուցադրություն «Ժամանակի բանալին» անիմացիոն ստուդիայում, առաջին անգամ ներկայացվել է սաների աշխատանքները։
Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի թեմ էին հրավիրված բազմաթիվ հյուրեր, հանդիսությունների դահլիճում շատ երեխաներ կային։ Երեխաները, ովքեր հաճախում են անիմացիոն ստուդիա, իրենք ներկայացրեցին իրենց աշխատանքները։
Ստուդիայի ուսուցչուհիներից Մայր Մարիամը ներկայացրեց ստուդիայի ստեղծման պատմությունը և խոսեց երեխաների աշխատանքների մասին։ Դե երեխաներն էլ իրենք ներկայացրեցին իրենց աշխատանքները երկու լեզուներով՝ վրացերենով և հայերենով, և հակիրճ ներկայացան հանդիսատեսի առջև։
Հանդիսատեսին ցուցադրվեց 6 անիմացիա.
Միտրոպոլիտ Նիկոլոզի նախաձեռնությամբ Ախալքալաքում «Ժամանակի բանալին» անիմացիոն ստուդիան բացվել է 3-4 ամիս առաջ։ Ամեն ինչ սկսվել է ռուս մուլտիպլիկատոր Սերգեյ Սերեգինի այցելությամբ։ Այս պահին ստուդիայում սովորում է 7 երեխա, սակայն ստուդիան բաց է բոլոր ցանկացողների համար, ովքեր ցանկանում են տիրապետել անիմացիայի հմտություններին։
«Ժամանակի բանալին» անիմացիոն ստուդիայի մասին կարող եք կարդալ այս նյութում՝