Ջավախեթյանի բնակիչները հույսները կտրել են, որ իրենց փողոցը երբևէ կասֆալտապատվի: Անձրևների պատճառով, փոշուն փոխարինելու է եկել ցեխն ու ջուրը:

pos javakhet

Մաքսիմ Գիլոյանն արդեն երեք տարի է Ջավախեթյան փողոցի վրա խանութ ունի: Ինչպես ինքն է ասում, ընդամենը մեկ տարի է հասցրել աշխատեցնել խանութը, որից հետո փողոցը քանդել, որից հետո այլևս մարդ չի գնում, քանի որ հենց խանութի դիմաց ճանապարհը քանդված է, իսկ հիմա ամբողջովին ցեխաջրերով է լցված։

«Այս խանութ ով կգա, մի անգամ, որ գան, մեքենան տակը խփի, երկրորդ անգամ էլ չեն գա։ Սա ինչ վիճակ է, ինչքան պետք է այսպես մնա, երկու տարի է մարդ չի մտնում խանութ», – ասում է Մաքսիմ Գիլոյանը։

Ճանապարհի քարուքանդ վիճակը թույլ չի տալիս նրան զարգացնել իր բիզնեսը։ Կաթնամթերք է վերամշակում, գնորդները քչացել են, արդյունք չի տեսնում։

khanut

Ջավախեթյանի բնակիչներն ահազանգում են արդեն վերնորոգված կոյուղային համակարգը կսկսի փչանալ, իսկ ճանապարհն այդպես էլ չի ասֆալտապատվել:

«Երբ են վերանորոգելու, մեկ տարուց ավել է այս վիճակն է՝ ցեխ, կեղտ, ինչքան է այսպես հնարավոր։ Հիմա էլ արդեն ցուրտ է, այսպիսի ցուրտ ժամանակ ասֆալտ անու՞մ են։ Կոյուղագծերն էլ սարքեցին, հիմա էլ մենքենաներն անցնում են, կոյուղու դիտահորերի կափարիչները բացվում են։ Այս հարցը շուտափույթ պետք է լուծել», – ասում է Ջավախեթյանի բնակիչը։

lyuik

Քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, երկու օրից վերջնական լուծում կլինի Ջավախեթյան ասֆալտապատման հարցով:

Իսկ «Ջավախ Ավտո Գզա» ընկերության գործադիր տնօրեն Նոդար Ինասարիձեն ասում է՝ հարցը դեռ լուծված չէ, չեմ կարող ասել, թե երբ կսկսվի աշխատանքները։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի Ջավախեթյան փողոցը 2020 թվականից գտնվում է անբարեկարգ վիճակում։ Այն պետք է ասֆալտապատվեր Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու ասֆալտապատման ժամանակ, սակայն պարզվեց, որ այդ փողոցում ջրատար խողովակները հին են, ինչպես նաև կոյուղագիծ չկար։ Կատարվեցին փողոցի ջրագծի և կոյուղագծի անցկացման աշխատանքներ, որից հետո ասֆալտապատման համար Վրաստանի ճանապարհային վարչությունը էլեկտրոնային մրցույթ հայտարարեց, որը հաղթել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը։

Այս թեմայով կարող եք կարդալ՝

Կողմերի անհամաձայնության պատճառով տուժում են Ջավախեթյանի բնակիչները

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատումը կրկին ձգձգվում է

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար նոր ծրագիր է մշակվել

Ջավախեթյան փողոցն այս տարի խոստանում են վերանորոգել