Ախալքալաքի օրվան նվիրված երեկոն հագեցած էր երգ ու պարով և բարձր տրամադրությամբ։ Տոնակատարությունն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ։
Տեղի ունեցավ համերգ, որի ժամանակ ելույթ ունեցան Երևանից հրավիրված արտիստներ, այդ թվում՝ Մավր Մկրտչյանը, Մասիս Հունանյանը, Նանան, Եվա Եգանյանը և այլք։ Այնուհետև հրավիրված դիջեյի երաժշտության ներքո երիտասարդները զվարճացան, պարեցին և գունավոր ծխային ռումբեր արձակեցին։
Հիշեցնենք, որ այս օրը լի էր հետաքրքիր իրադարձություններով, միջոցառումներով, ցուցահանդեսներով, վրացական և հայկական համեղ ուտեստներով, համերգներով և պարզապես բարձր տրամադրությամբ։
Թե ինչպես անցավ Ախալքալաքի օրը, կարդացեք և դիտեք Jnews-ի նախորդ նյութերում.
Քաղաքի տոնը հաջողվեց
Ախալքալաքում սկսել են քաղաքի 958-ամյակին նվիրված տոնակատարությունը