2017 թ.-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին հետևել են 71 տեղական կազմակերպությունների և 82 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սակայն, որոշ անկախ դիտորդներ աշխատել են քաղաքական սուբյեկտների համար:
Յուրաքանչյուր ընտրատարածքում աշխատող մարդիկ տարբերվում են հագուստով և անվանաքարտի գույնով: Հանձնաժողովի անդամները բաց կանաչ գույնի հատուկ զգեստներով, կուսակցության ներկայացուցիչները բաց կարմիր շրջանակով անվանաքարտերով, անկախ դիտորդները մուգ կարմիր շրջանակով անվանաքարտերով, և լրատվամիջոցների ներկայացուցիչները կապույտ շրջանակով անվանաքարտով: Այսպես պետք է լինի: Սակայն Ախալքալաքի շրջանում որոշ ընտրատարածքներում այս ամենը խառնված էր, ու անվանաքարտի գույնը ոչինչ չէր նշանակում իր կրողի գործունեության վերաբերյալ:
Տեղական քաղաքական «հաստատությանը» ծանոթ, անձը անմիջապես կարող էր հաշվարկել, թե ինչ «անկախ» դիտորդներ են հետևում ընտրությունների ընթացքին:
Ըստ Վրաստանի ընտրական օրենսգրքի, մի ընտրատարածքում չեն կարող գտնվել երկու կամ ավելի դիտորդներ` կուսակցությունից կամ գրանցված կազմակերպություններից, հետևաբար՝ թե իշխող կուսակցությունը, թե ընդդիմությունը գտան միջոց ինչպես շրջանցել Ընտրական օրենսգրքի այս կետից:
Օրինակ, №67 ընտրատարածքում (Թումանյանի անվան դպրոց) ընտրությունների ընթացքին հետևում էին երկու դիտորդ մեկ կազմակերպությունից` “Հաշմանդամների օգնության ասոցիացիայից”: Դիտորդներից մեկը Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանի որդին` Գիորգի Պետրոսյանն էր: Երկրորդ դիտորդը մեզ տեղեկացրեց, որ ընտրությունների ընթացքին նա հետևում է «Վրաստանի հայրենասերների դաշինքից»: Տեղական ընտրություններում «Հաշմանդամների օգնության ասոցիացիա» կազմակերպության կողմից ամբողջ Վրաստանում ընտրություններին հետևում էր 111 մարդ: Այս կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր ներկայանում էին որպես «Դաշինքի» ներկայացուցիչներ, մենք հանդիպեցինք նաև Ախալքալաքի այլ ընտրատարածքներում:
«Սոցիալական և քաղաքական զարգացման Կենտրոնի» դիտորդները «Վրացական երազանքի» կողմից էին: Այս մասին մեզ խոստովանեց №25 ընտրատարածքի մի դիտորդ: Այս կազմակերպության 2 ներկայացուցիչներ գրեթե 1 ժամ (15: 30-ից 16: 30-ը) գտնվում էին №2 ընտրատարածքում, միևնույն ժամանակ նրանցից մեկը միջամտում էր ընտրական պրոցեսին, ուղեկցելով ընտրողներին ընտրախցիկ, կամ գրանցման, մշտապես կապի մեջ էր գտնվում նրանց հետ: Վրաստանում այս կազմակերպությունից ընտրություններին հետևել են 2557 մարդ:
Որոշ ընտրատարածքներում մենք հանդիպեցինք «21-րդ դար» կազմակերպության դիտորդների: Այս կազմակերպության դիտորդները, որոնց մենք տեսանք №1 ընտրատարածքում «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախընտրական շտաբի աշխատակիցներ են:
«Ավանդականներ» կոչվող կազմակերպությանը, մենք չկարողացանք գտնել ԿԸՀ-ում գրանցված և հավատարմագրված կազմակերպությունների շարքում, չնայած նրանք որպես դիտորդներ մասնակցում էին Ախալքալաքի շրջանում: «Ավանդականները» հետևում էին ընտրություններին «Վրաստանի հայրենասերների դաշինքից», այս մասին մեզ տեղեկացրեց դիտորդներից մեկը:
Ախալքալաքի մի քանի ընտրատարածքում, այդ թվում №10 ընտրատարածքում Վարևան գյուղում, տեսանք մեր գործընկեր լրագրողներին: Վարևան գյուղում «News Space» լրատվական գործակալության կողմից տարածքում նստած էր տեղացի բնակիչը: Netgazet-ը հայտնաբերել է երկու կազմակերպություններ, որոնք հիմնադրվել են երկու ամիս առաջ: Նրանցից մեկը «News Space»-ն է: Ընդհանուր առմամբ, «News Space» մեդիա-կազմակերպությունից ընտրություններում հավատարմագրվել է 1724 լրագրող: Այն դեպքում, երբ Վրաստանում ամենամեծ լրատվական կազմակերպությունները Հանրային հեռարձակողը, «Ռուսթավի 2»-ը և «Իմեդին» հավատարմագրված ընդհանուր առմամբ 536 լրագրող ունեն:
«News Space»-ի տնօրենը Թորնիկե Դիասամիձեն «Եվրոպական Վրաստան-Ազատության շարժում» կուսակցության Հասարակության հետ կապերի ծառայության աշխատակից է: Հարկ է նշել, որ «Եվրոպական Վրաստանից» դիտորդները նույնպես աշխատել են «Վրաստանի հայրենասերների դաշինքի» համար, քանի որ 2-3 ընտրատարածքում նկատեցինք «Եվրոպական Վրաստանից» դիտորդների, ովքեր Ախալքալաքում «Դաշինքի» շտաբի աշխատակիցներ են կամ մոտ անձինք:
Քրիստինե Մարաբյան