Այսօր ախալքալաքցիները մեծ շուքով նշեցին քաղաքի օրը՝ համերգային ծրագիր, հյուրասիրություններ, մանկական հետաքրքիր միջոցառումներ և այլն:

Խաս Բախչա քաղաքային զբոսայգին լի էր Ախալքալաքի մունիցիպալիտետի տոնական տրամադրությամբ բնակիչներով։ Ծրագիրը սկսվեց քաղաքապետ Մելքոն Մակարյանի շնորհավորական խոսքով:

«Սիրելի ախալքալաքցիներ և հյուրեր, այսօր մեր քաղաքում տոն է։ Մեր քաղաքը 958 տարեկան է։ Եկեք այսօր սիրով ու ամբողջ սրտով նշենք մեր քաղաքի օրը՝ այս օրը վերածելով համազգային տոնի։ Մեր բնակչությունն իսկապես արժանի է լիակատար ուրախության և տոնական միջոցառումներին մասնակցելու։ Շնորհավոր տոնդ սիրելի քաղաք, մեր սիրելի Ախալքալաք։ Եկեք ուրախանանք և ավանդույթ դարձնենք հենց այս օրը նշել Քաղաքի օրը։ Որպեսզի դա միշտ սպասված լինի»,- շնորհավորական խոսքում ասաց քաղաքապետը։

den goroda 1

Javaxq

Javaxq 2

Murji

Murji 2

dholchiner

Dhol zurna

Քաղաքապետի ելույթից հետո հաղորդավարները հետադարձ հայացքով հակիրճ անդրադարձ եղավ Ախալքալաքի պատմությանը, որից հետո սկսվեց տեղի համույթների և արտիստների մասնակցությամբ համերգը։ Ելույթ ունեցան «Ջավախք», «Մուրջի» և այլ երաժշտական համույթներ՝ գյուղերից ու քաղաքից։

Հարևանությամբ յուրաքանչյուր գյուղ հյուրասիրում էր իր տարածքում ավանդական դարձած ուտեստները: Խուլգումո գյուղը ախալքալաքցիներին հյուրասիրեց ձկան բազմազան տեսականիով՝ տապակած, ապխտած և կրակի վրա խորոված։ Մեկ այլ նրբախորտիկ էր թոնրում թխած քյալլան, կար նաև կրակի վրա խորոված կարտոֆիլ, խոզի միս, մի քանի տեսակի տոլմա, խմիչքներ, այդ թվում՝ ոգելից խմիչք և այլն։ Ախալքալաքի վրացական գյուղերը հյուրասիրեցին ավանդական վրացական խինկալի, խաճապուրի և այլն։ Ախալքալաքի Սակրեբուլոն քաղաքի բնակիչներին և հյուրերին հյուրասիրեց ավանդական քաղցրավենիքով՝ հալվա, գաթա, չրեր, բերաք և շատ այլ քաղցրավենիք։

halva

kartoshka xorovac

kovi glox

Sterlyad

xinkali

Iricyan

Sakrebulo

Երեխաների համար պատրաստվել էր մանկական հաղորդում, նրանք կարող էին խաղալ և նկարվել տարբեր մուլտֆիլմերի և հեքիաթների հերոսների հետ: Երեխաները զվարճացան և պարեցին թմբկահարության ներքո…

den goroda 2

barabanshik

Տոնական ծրագիրը դեռ շարունակվում է, առջևում դեռ սպասվում է հրավիրված արտիստների համերգային ծրագիրը, դիսկոտեկ հրավառությամբ և շատ ավելին։