Վաղը՝ սեպտեմբերի 4-ին, Ախալքալաքում ջրամատակարարումը կդադարեցվի ժամը 10:00-ից, որպեսզի վերացնեն խոշոր վթարը ջրամատակարարման համակարգի վրա, որը տեղի է ունեցել քաղաքի հարավային մասում:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ջրամատակարարման միավորման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը:
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի կեսօրին: Վրաստանի Ջրամատակարարման միավորման Ախալքալաքի սպասարկման կենտրոնն աշխատել է 2 օրվա ընթացքում վթարը վերացնելու համար, բայց դեռևս աշխատանքներ են մնացել՝ այն ամբողջությամբ վերացնելու համար:
Սպասարկման կենտրոնը խոստանում է, որ մինչև 13:00-ն Ախալքալաքում ջրամատակարարումը կվերականգնվի, ինչպես նաև, որ այս աշխատանքների արդյունքում քաղաքում ջրի ճնշումը հնարավոր է բարձրանա: