Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 2 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 443: Ընդ որում 272-ը՝ Ախալքալաքում, 130-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 86 նոր դեպք։

Ադիգենի` 20,
Ախալցիխե` 19,
Բորժոմի` 36,
Ասպինձա` 8,
Ախալքալաք՝ 2 և
Նինոծմինդա՝ 1։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 112 անձ:

Ախալցիխեում՝ 316,
Բորժոմիում՝ 217,
Ադիգենում՝ 288,
Ասպինձայում՝ 149,
Ախալքալաքում՝ 130,
Նինոծմինդայում՝ 12:

Իսկ կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։

COVID հյուրանոցում՝ 72 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 136 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 68 մարդ, գրանցվել է մահվան 4 դեպք։

Մահվան դեպքերը գրանցվել են՝ Բորժոմի մունիցիպալիտետում 70 տարեկան տղամրադ, Ասպինձայի մունիցիպալիտետում 63 տարեկան տղամարդ և Ադիգենի մունիցիպալիտետում երկու՝ 77 և 64 տարեկան տղամարդ։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 505, մահվան դեպքերը՝ 34։

Այս պահի դրությամբ սպասվում է 135 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 67 անձ, ընթանում է փորձաքննություն։