Քաղաքի օրվա տոնակատարության նախապատրաստական աշխատանքները սկսվել են Խաս Բախչա քաղաքային զբոսայգում։ Ախալքալաքը տոնում է իր 958-ամյակը։

Վաղ առավոտից Խաս Բախչա քաղաքային զբոսայգում սկսվել են նախապատրաստական աշխատանքները, այգին մաքրվել է տերևներից ու աղբից, Ախալքալաքի մունիցիպալիտետի զինանշանի գույներով դրոշակներ ու փուչիկներ են կախվել։ Մենք մարզիկների մունիցիպալիտետում գործող համույթների լուսանկարներով ցուցատախտակ ենք տեղադրել։ Մունիցիպալ կառույցները ցուցատախտակի համար տրամադրել էին իրենց ձեռքբերումների լուսանկարները:

Den Axalkalaki 3

Den Axalkalaki 2

Den Axalkalaki 4

Քաղաքապետարանի հարակից տարածքը և Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրուբուլոն շրջափակված են ոստիկանական ժապավեններով։ Այս հաստատությունների շուրջ հյուրասիրություններով սեղաններ են դրված: Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերին նույնպես կհյուրասիրեն ավանդական ուտեստներով, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի դիմացի մայթին դրված գյուղերի անուններով սեղաններ կան։ Յուրաքանչյուր մունիցիպալ հաստատություն կազմակերպում է աշխատանքների իր ցուցահանդեսները, որոնց կարելի է ծանոթանալ «Ապագայի տան» դիմաց։

Den Axalkalaki 5

Den Axalkalaki 6

Den Axalkalaki 7

Զբոսայգում կան նաև երեխաների համար նախատեսված ժամանցային միջոցառումներ։ Քաղաքի օրվա պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 13:00-ին։ Ծրագրի մնացած մասին, որը կավարտվի ժամը 21:00-ին հրավառությամբ, կարող եք ծանոթանալ այստեղ.

Den Axalkalaki 8

Den Axalkalaki

Den goroda 7