Ջավախքցի բռնցքամարտիկի դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 18:00-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Ցանկացողները կարող են ներկա գտնվել Եվրոպայի չեմպիոնի դիմավորման արարողությանը:

Եվրոպայի չեմպիոնի դիմավորմանը ներկա կլինեն Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիներ, հոգևորականներ, սպորտի ոլորտի պատասխանատուներ և այլք:

Երևանում կայացած Եվրոպայի առաջնությանը ջավախքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը 57-60 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է իսպանացի մարզիկի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Արտյուշ Գոմցյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

Արտյուշ Գոմցյանը կպայքարի չեմպիոնի կոչման համար

Տպավորիչ հաղթանակ. Արտյուշ Գոմցյանը եզրափակչում է