Ախալքալաքցի մարզիկները մրցանակային տեղեր գրավեցին Հայաստանում տեղի ունեցած Կարատե Դո W.K.F. միջազգային փառատոնի ժամանակ:
Ապրիլի 11-12-ը Երևանում անցկացվեց Կարատե Դո W.K.F.միջազգային մրցաշար, որը կազմակերպել էր Սպորտի Միջազգային Ֆեդերացիան և Հայաստանի Ազգային Ավանդական Կարատե Դո Ֆեդերացիան:
Մրցաշարին մասնակցում էին 550 մարզիկ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից:
Վրաստանը ներկայացնող մարզիկները մրցաշարում արժանացան 12 ոսկե մեդալի, 7՝ արծաթե և 7՝ բրոնզե: Մեդալակիրների թվում էին Ախալքալաքի սպորտ դպրոցի սաները, ովքեր հանդես էին գալիս Վրաստանի պատվիրակության կազմում:
Գևորգ Հակոբյանը 68 կգ քաշային կարգում, 16-17 տարիքային խմբում գրավեց առաջին տեղը՝ դառնալով ոսկե մեդալակիր: Իսկ Աքսաննա Ավետյանը 10-11 տարիքային խմբում աղջիկների մրցապայքարում գրավեց 3-րդ տեղը: