Այսօր, մայիսի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլն է: 60 կգ քաշային կարգում Արտյուշ Գոմցյանը կպայքարի իսպանացի մարզիկի հետ:
2022 թվականին բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվում է Երևանում: Վրաստանից պայքարում են բռնցքամարտի ազգային հավաքականի 10 մարզիկներ, որոնց թվում է նաև ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանը: Այսօր Վրասատնը ներկայացնող առաջին մազիկը հաղթանակ կրեց և նվաճեց ոսկե մեդալ:
Արտյուշ Գոմցյանը հանդես է գալիս 57-60կգ քաշային կարգում: Մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում, իսկ մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը:
Մայիսի 22-ից մինչև մայիսի 31-ը Երևանում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ուժեղագույն բռնցքամարտիկի կոչման համար պայքարում են 39 երկրների 200-ից ավելի մարզիկներ։
Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, ինչպես նաև միջազգային տարբեր մրցումների մեդալակիր։