Նոյեմբերի 5-ին Կասպի քաղաքում կայացել է 6-17 տարեկան կարատեի WKC բաց առաջնությունը, որից ախալքալաքցի մարզիկները վերադարձել են բազմաթիվ հաղթանակներով։
Ախալքալաքի մունիցիպալիտետից մրցույթին՝ մարզիչ Սարգիս Մարգարյանի ղեկավարությամբ, մասնակցում էին 14 հոգի, նրանք բոլորն Ախալքալաքի մարզադպրոցի սաներ են։
Ախալքալաքի թիմը նվաճել է 8 մրցանակ՝ 4 առաջին տեղ, 1 երկրորդ տեղ և 3 երրորդ տեղ։ Տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.
1. Ժենյա Կարապետյան (Զակ)՝ առաջին տեղ
2. Հարություն Ղազարյան (Մաջադիա)՝ առաջին տեղ
3. Վարդ Շահբազյան (Բալխո)՝ առաջին տեղ
4. Գրիգոր Ալմասյան (Օրջա)՝ առաջին տեղ
5. Մաքս Մուրադյան (Մաջադիա)՝ երկրորդ տեղ
6. Վահան Ապոզյան (Բուղաշեն)՝ երրորդ տեղ
7. Սերգեյ Ալեքսանյան (Գոման)՝ երրորդ տեղ
8. Ստյոպա Պարոնյան (Մաջադիա)՝ երրորդ տեղ:
Այս մրցույթում մարզիկներին տեղերի համար միավորներ են շնորհվում։ Արդյունքում, դրա շնորհիվ նրանք կարող են հայտնվել Վրաստանի հավաքականի կազմում: