Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանություններն այսօր շնորհակալություն հայտնեցին բռնցքամարտիկներ Արտյոմ Յորդանանին, Արտյուշ Գոմցյանին և Գոռ Այվազյանին՝ միջազգային մրցումներում հաղթելու կապակցությամբ, որտեղ նրանք նվաճել են մրցանակային տեղեր:
Այսօր՝ հուլիսի 16-ին, քաղաքապետարանի շենքում տեղական իշխանությունները հանդիպել են Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկներին, ովքեր Վրաստանի հավաքականի կազմում միջազգային մրցումներում մրցանակային հորիզոնականներ են զբաղեցրել:
Մունիցիպալիտետի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեց մարզիկներին, նրանց պարգևատրեց մեդալներով և պատվոգրերով, Արտյոմ Յորդանյանին և Արտյուշ Գոմցյանին նվիրեց IPhone 11 հեռախոս, իսկ Գոռ Այվազյանը ստացավ 900 լարի դրամական պարգև: 500 լարիի չափով դրամական պարգևներ ստացան նաև մարզիկների մարզիչները՝ Ատոմ Էլիզբարյանը և Գագիկ Էլիզբարյանը:
«Ես հպարտանում եմ նրանցով, այսօր նրանք արժանացան մունիցիպալիտետի ղեկավարության ուշադրությանը, պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և նվերներով», – ասաց Ախալքալաքի մարզահամալիրի մարզիչ և տնօրեն Ատոմ Էլիզբարյանը:
Գոռ Այվազյանն ասում է, որ իրենք ցանկանում են հետագայում էլ ավելի զարգանալ և ավելի շատ կմարզվեն:
«Մենք հաղթեցինք, բայց պետք է ավելի շատ աշխատել մարտավարության մշակման ուղղությամբ: Մեր մարտավարությունը և մեր մրցակիցների մարտավարությունը շատ տարբեր են: Նրանք ուժեղ են մարտավարությամբ, մենք` ֆիզիկական պատրաստվածությամբ: Մենք հաղթեցինք լավ ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ »,-ասաց Գոռ Այվազյանը։
Երեք բռնցքամարտիկներ՝ Արտյոմ Յորդանյանը, Արտյուշ Գոմցյանը և Արշակ Էլիզբարյանը, պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին:
Արտյոմ Յորդանյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Բռնցքամարտիկ Արտյոմ Յորդանյանը վերադառնում է բրոնզով
Գոռ Այվազյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր