Ջավախքցի մարզիկ Նաիր Մելիքյանն իր առաջին հաղթանակն է գրանցել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Նա տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել հենց առաջին ռաունդում:

Նաիր Մելիքյանը պրոֆեսիոնալ ռինգում մենամարտում էր իրանցի մարզիկ Մահդի Ջամի հետ: Իրանցի բռնքամարտիկի քաշը 89 կգ էր իսկ Մելիքյանինը՝ 76 կգ: Նաիր Մելիքյանը մրցակցին տեխնիկանան նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում:

Jnews-ի հետ զրույցում Մելիքյանը ասաց. «Աստծո կամքով կարողացա հաղթել իրանցի մարզիկին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում առաջին անգամ էի հանդես գալիս»:

Նաիր Մելիքյանի մարզիչը Աշոտ Պետրոսյանն է:

Հավելենք, որ Ջավախքից Նաիր Մելիքյանը 2019 թվականին Հայաստանում ճանաչվել է լավագույն մարզիկ: Բազմաթիվ մրցաշարերի հաղթող է:

Նաիր Մելիքյանը հաղթել է Mix Fight միջազգային մրցաշարում (Video)

Նաիր Մելիքյանն այսօր կանցկացնի իր 6-րդ մենամարտը

Նաիր Մելիքյանի հակառակորդը հրաժարվել է մենամարտից

Նաիր Մելիքյանը Հայաստանում ճանաչվել է 2019թ.-ի տարվա լավագույն մարզիկ

Նաիր Մելիքյանի հաղթանակը նոկաուտով

Նաիր Մելիքյանը հաղթել է