Վաղը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Դիլիսկա գյուղի մարզադաշտում կկայանա Վրաստանի ֆուտբոլի մարզային լիգայի երկրորդ շրջանի 19-րդ խաղափուլի հանդիպումը։ Ախալքալաքի մարզադպրոցի «Աբուլ» ֆուտբոլային թիմը սեփական հարկի տակ կընդունի Դուշեթիի «Արագվի 1954» թիմին։
Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում իրականացվող վերականգնողական աշխատանքների պատճառով «Աբուլ» ՖԱ-ն տնային հանդիպումները կանցկացնի Ախալքալաքի գյուղերի մարզադաշտերում։
Թիմը մարզային լիգայում զբաղեցնում է 5-րդ տեղը և ձգտում է բարելավել իր դիրքերը։


