նորություններ 8 Սեպտեմբերի, 2026 • «Աբուլը» հաղթեց 5։1 հաշվով

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի մարզադաշտում Վրաստանի առաջնության մարզային լիգայի երկրորդ շրջանի 19-րդ խաղափուլի շրջանակում հանդիպեցին «Աբուլ» և «Արագվի 1954» (Դուշեթի) թիմերը։ «Աբուլ» թիմի ֆուտբոլիստները խփեցին 5 գոլ՝ գրանցելով վստահ հաղթանակ։

Գոլերի հեղինակներն են՝

Լուկա Բերիանիձե՝ 1 գոլ,

Նուկրի Կակուլիա՝ 2 գոլ,

Ռոմիկ Ճորուխյան՝ 1 գոլ,

Ստեփան Մարգարյան՝ 1 գոլ։

Թիմի հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին, Գորիում՝ «Գորի-2» թիմի դեմ։

Ախալքալաքի մարզադպրոցի ֆուտբոլային թիմը արագորեն առաջ է մղվում մրցաշարային աղյուսակում։ Այսօրվա հաղթանակը չի փոխել թիմի 5-րդ տեղը, սակայն մեծացրել է հետագա առաջխաղացման հնարավորությունները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝