Նաիր Մելիքյանը նոյեմբերի 10-ին, Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացած, MIX Fight 44 խաղի մենամարտերի միջազգային մրցաշարի ժամանակ վարկյանների ընթացքում նոկաուտի ենթարկեց իր մրցակցին, Իրանը ներկայացնող բռնցքամարտիկին։

Նաիր Մելիքյանը MIX Fight 44 մրցաշարին միաժամանակ ներկայացնում էր Վրաստանն ու Հայաստանը, իսկ մարզիչն էր՝ Արթուր Պետրոսյանը:

MIX Fight 44 միջազգային մրցաշարն անցկացվում է Երևանում, Դինամո մարզահամալիրում: Իսկ մրցաշարը կազմակերպել էր Վարդան Մնացականյանը:

Նաիր Մելիքյանը մենամարտում էր Իրանի ներկայացուցչի հետ: Իր հաղթանակը նվիրում է Ստեփան Ստեփանյանի հիշատակին:
«Իմ հաղթանակը նվիրում եմ վերջերս մահացած հերոս Ստեփան Ստեփանյանի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին, Վրաստանին և ծննդավայր՝ Ջավախքիս»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Նիր Մելիքյանը:

Այս մրցաշարի ընթացքում տեղի կունենա նաև 10 պրոֆեսիոնալ մենամարտ՝ MMA և K1 մրցաձևերում։ Մրցաշարին ուղիղ հեռարձակմամբ կարող են հետևել աշխարհի 75 երկրում։

Հիշեցնենք, որ Նաիր Մելիքյանը բազում հաղթանակներ է կրել՝ թե Հայաստանի, թե Վրաստանի դրոշների նեքրո։

Նաիր Մելիքյանը հաղթել է

Նաիր Մելիքյանը հաղթել է իրանցի բռնցքամարտիկին

Նաիր Մելիքյանի ջախջախիչ հաղթանակը

Նաիր Մելիքյանը նվաճեց չեմպիոնական գոտին