Ախալքալաքից Նաիր Մելիքյանը Ֆեյսբուքում անցկացվող «Արմենիա թեժ գիծ» մրցույթում ճանաչվել է «Տարվա մարզիկ»։ Այս կոչման համար պայքարում էին երեք մարտիկներ։ Նաիր Մելիքյանը հաղթել է հավաքելով ամենաշատ ձայներ երկրպագուների կողմից։
Հետևորդները, ովքեր սպորտի սիրահարներ են ընտրություն են կատարել երեք օրերի ընթացքում։ Մրցույթին մասնակցել են Թաթուլ Ավագյանը (MMA, Արցախ), Նաիր Մելիքյանը (MMA և K1, Երևան-Ախալքալաք) և Միհրան Ենոքյանը (K1, Երևան)։ Ընդհանուր առմամբ, քվեարկել է մոտ 2000 մարդ, և ըստ մեծամասնության, հենց Մելիքյանն էր, ով դարձավ անցած տարվա գլխավոր աստղը։
Նաիր Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնում երկրպագուներին:
«Հարգելի հետևորդներ, երկրպագուներ և հարազատներ։ Խորհին շնորհակալությունս եմ ուզում հայտնել Ձեզ, կողքիս լինելու համար։ Այս հաղթանակը միայն իմ հաղթանակը չէ, այլ բոլորինս է։ Սիրելիներս թող Աստծո սերը, շնորհը, խաղաղությունը լինի բոլորիդ հետ։
Հատուկ շնորհակալական խոսքս եմ ուզում հայտնեմ Armeniahot line-ից, PETROSYAN Dojo-ից, Mix Fight-ից, այսպիտի մեծ հնարավորություն տալու համար։ Ու կրկին անգամ շնորհակալությունս եմ հայտնում Հայաստան, Վրաստան ու իմ Ջավախք լեռնաշխարհից: Ու ամենագլխավորը` փառք մեր տեր Հիսուս Քիրստոսին»,-գրել է Մելիքյանը:
Հավելենք, որ Նաիր Մելիքյանը հայտնի է իր վայրկյանական հաղթանակներով, ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։
Նաիր Մելիքյանը 2018-ի փետրվարին նվաճել է չեմպիոնի գոտին Հայաստանում կայացած առաջնությունում, որտեղ հաղթանակի համար պայքարում էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի իսլամական հանրապետության մարզիկները:
2017 թվականի հուլիսին Բաթումիում անցակացվող World martial arts festival – ին (Համաշխարհային մարտարվեստի փառատոն) նվաճել էր իր առաջին գոտին:
Քիք-բոքսինգ մարզաձևում չեմպիոն է ճանաչվել նաև 2013, 2014, 2015, 2016 թվականներին Վրաստանի և միջազգային տարբեր մրցաշարերում։