նորություններ 13 Սեպտեմբերի, 2026 • Ռոբերտ Ափոյանի դեբյուտը GAMA GFL ակումբում

Սեպտեմբերի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղից Ռոբերտ Ափոյանը 58 կգ քաշային կարգում դարձել է Վրաստանում քիքբոքսինգի պրոֆեսիոնալ GAMA GFL մրցաշարի հաղթող։

Սա 18-ամյա մարզիկի դեբյուտն էր քիքբոքսինգի պրոֆեսիոնալ GAMA GFL մրցաշարում։ Առաջին անգամ հանդես գալով այս ակումբում նա հաղթանակ է տոնել։ Այս հաղթանակը Ռոբերտ Ափոյանին հնարավորություն է տալիս զարգանալ ու նորանոր հաղթանակներ գրանցել քիքբոքսինգի պրոֆեսիոնալ GAMA GFL ակումբում։

«Այս մենամարտը, այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար։ Ես շատ երկար էի պատրաստվել այս մրցաշարին, որին մասնակցում էին բազմաթիվ մարզիկներ տարբեր երկրներից՝ Իրան, Հայաստան, Թուրքիա և այլն», — ասաց քիքբոքսինգի պրոֆեսիոնալ GAMA GFL մրցաշարի հաղթող Ռոբերտ Ափոյանը։

Վերջինս պարտաստվում է սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք քիքբոքսինգի պրոֆեսիոնալ TFC մրցաշարին։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղում Ռոբերտ Ափոյանը մարզվում է սկսած 8 տարեկանից։ Նրա մարզիչն է Անդրանիկ Աբելյանը։ Իր մեծ նպատակն է, որ հայտնվի One Championship միջազգային ակումբում։

Նշենք, որ Դադեշ գյուղից քիքբոքսինգի պրոֆեսիոնալ GAMA GFL մրցաշարին մասնակցում էր նաև անչափահաս Զոհրապ Հարությունյանը, սակայն նա պարտվել է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝