Մարտի 29-ին, Իսպանիայի Բադալոնա քաղաքում անցկացվել էր Mix Fight 47 միջազգային մրցաշարը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնող ախալքալաքցի Նաիր Մելիքյանը հաղթել է Իսպանիան ներկայացնող բրազիլացի մրցակցին:
MIX FIGHT (MMA – անգլ. Mixed Martial Arts) մարտարվեստ, որոնք տարբեր մարտարվեստների բազմաթիվ տեխնիկայի, ոճերի և ուղղությունների համադրություն են: Սրանք լիակատար կոնտակտներ են, որոնցում օգտագործվում են հարվածային տեխնիկա՝ գոտեմարտեր ինչպես դիրքում, այնպես էլ հատակին: Շատերն այս պայքարի ոճը անվանում են մարտեր առանց կանոնների:
Նաիր Մելիքյանը առաջին անգամը չէ, որ հաղթանակ է տանում խառը մարտարվեստում: Նրա ոճն է՝ հաղթել մրցակցին գոտեմարտի հենց առաջին վայրկյաններին:
Նշենք, որ ջավախքցի Նաիր Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի 2019 թվականի լավագույն մարզիկ: