2026 թվականի սեպտեմբերի 4-ից 6-ը Հունաստանի Մատի քաղաքում անցկացվել է ըմբշամարտի միջազգային մրցաշար՝ International Wrestling Tournament «Anacharsis 2026», որը նվիրված էր Միխալիս Կոստոպուլոսի և Ռոլանդ Մակրիդիսի հիշատակին։
Մրցաշարին մասնակցել են մարզիկներ աշխարհի 10 երկրներից, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչներ։ Ախալքալաքը միջազգային մրցաշարում ներկայացրել է միայն մեկ մարզիկ՝ Մեսլիկ Եզոյանը, որը հանդես է եկել մինչև 80 կգ քաշային կարգում։
Մրցումների արդյունքներով Մեսլիկ Եզոյանը գրանցել է արժանի արդյունք և նվաճել արծաթե մեդալ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Նման միջազգային մակարդակի մրցաշարին մասնակցությունն ու գրանցած արդյունքը կարևոր ձեռքբերումներ են մարզիկի համար և ևս մեկ առիթ՝ հպարտանալու միջազգային սպորտային ասպարեզում Ախալքալաքը ներկայացնող մարզիկով։


