Այսօր՝ մարտի 27-ին, ժամը 19։00-ին Երևանի Դինամո մարզադահլիճում տեղի կունենա Վրաստանը ներկայացնող ջավախքցի բռնցքամարտիկ Նաիր Մելիքյանի և Իրանը ներկայացնող Աբդուլա Անսարի մենամարտը։ Մարզիկները հանդես կգան 71 կգ քաշային կարգում:
Նաիրը հաղթական է տրամադրված և պատրաստ է մարտին։
«Տրամադրությունս շատ բարձր է, Աստծո օգնությամբ հաղթելու եմ»,- ասում է Նաիր Մելիքյանը։
Մրցաշարը նվիրվում է վերջին Արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակին։
Նշենք, որ Ջավախքից Նաիր Մելիքյանը 2019 թվականին Հայաստանում ճանաչվել է լավագույն մարզիկ:
Նաիր Մելիքյանի հակառակորդը հրաժարվել է մենամարտից
Նաիր Մելիքյանը Հայաստանում ճանաչվել է 2019թ.-ի տարվա լավագույն մարզիկ
Նաիր Մելիքյանի հաղթանակը նոկաուտով