Հունիսի 4-ից Ախալքալաքում սկսել էր քաղաքի ճանապարհների փոսային վերանորոգման աշխատանքները։ Սկզբից փորեցին և կտրեցին ճանապարհի վնասված հատվածները, որպեսզի հետո ասֆալտապատեն, բայց արդեն 26 օր է ճանապարհափոսերը «սպասում են» ասֆալտի: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանից ամեն անգամ վստահեցնում են, որ վաղը կսկսեն աշխատանքները։

Ճանապարհների այսպես ասած «բնական» փոսերին գումարվեց «արհեստական» փոսերն ու կտրվածքները, որն ավելի բարդացրեց իրավիճակը: Անձրևոտ օրերին փոսերը ջրով են լցվում, վարորդները չեն կարողանում գնահատել փոսի իրական խորությունը և հայտնվում են մեծ ու խորը փոսերի մեջ: Վարորդները չգիտեն, որ մի փոսից «փախչեն», քանի որ ճանապարհին հարթ տեղ չկա։

Jnews-ը բազմիցս անդրադարձել է այս թեմային: Քաղաքապետարանից մեզ ամեն անգամ պատասխանւմ են, որ հենց վաղը կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները, սակայն արդեն մեկ ամիս է, այդ «վաղը» չի գալիս: Տաք եղանակներին աշխատանք չեն տանում, իսկ անձրևոտ եղանակին ասում են՝ սպասում ենք չորանա, որ կարողանանք նորմալ անել:

Վարորդները հուսահատ են, նույնիսկ չեն ուզում խոսել, բարձրաձայնել այդ մասին, քանի որ ինչպես իրենք են ասում՝ սայլը տեղի չի շարժվում: Իսկ այդ ընթացքում ստիպված են պարբերաբար մեքենա վերանորոգել, անվադող փոխել և այլն:

«Ես որպես վարորդ համարում եմ, որ մեզ ինչ-որ բանի համար պատժում են, ուղակի չեմ հասկանում, թե ինչի համար։ Մի շաբաթում երկու անգամ անվադող ենք փոխել, որից դժվար է գտնվում, մշտապես սթրեսի մեջ ենք։ Երբ հասնում ես «վստրեչա» կոչվող տարածք սթրեսի մեջ ես ընկնում, քանի որ չգիտես ուր քշես, ոչ փոսը չընկնես: Դու այդ իրավիճակում չգիտես ինչ անես, հոգեկան աշխարհդ խառնվում է, չես կարող կողմնորոշվել ճանապարհ տաս-չտաս, ուր գնաս՝ մի կողմից փոս, մյուս կողմից ջուր: Ամբողջ քաղաքում է նույն իրավիճակը», – ասում է այս ճանապարհով ամեն օր երթևեկող վարորդներից մեկը:

Վերջինս նաև նշում է, որ փորձել է քաղաքի մյուս փողոցներով երթևեկել, բայց համոզվել է, որ ամբողջ քաղաքի ճանապարհներին նույն վիճակն է տիրում:

«Ես համարում եմ, որ փոսային աշխատանքները պետք է կատարվեն հետևյալ կերպ՝ մի մեքենա պետք է կտրի հանի, մյուսը հետևից լցնի, ինչու են կտրում ու այդպես թողնում՝ օրեր, ամիսներ, մյուս քաղաքներում այսպես անո՞ւմ են։ Եթե չունեն լցնող մեքենա, թող չփորեն, ինչու են թողնում, ինչ է միրգ է, պետք է հասնի, թողնում են, որ մեզ ներվայնացնեն։ Այնքան են անելու վերջը հավաքվենք բոլորով տեսնենք ինչ ենք անում», – ասում է վարորդը:

poser vstrecha

Հիշեցնենք, որ Ախալքալաք քաղաքում փոսային նորոգման աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը: JNEWS-ն ամբողջ օրը փորձեց կապ հասատատել այս ընկերության հետ, սակայն ապարդյուն, մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Թե ե՞րբ կորոշեն պատասխանատու անձիք իրականացնել իրենց պարտականությունները, մնում է միայն գուշակել:

Ընկերությունը խոստացել է փոսային նորոգման աշխատանքներն ավարտել հաջորդ շաբաթ

Վերսկսվել են քաղաքի ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

Սկսվել է քաղաքի ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

Գայանե Ակոջյան