Հունիսի 4-ից սկսվել էր քաղաքի փողոցների ճանապարհների փոսային վերանորոգման աշխատանքները։ Սկզբնական շրջանում հանեցին ասֆալտի առաջին շերտը, սակայն արդեն 13 օր է ճանապարհների վրա ոչ մի աշխատանք չէր տարվում։ Ըստ քաղաքապետի այսօրվանից կսկսվի ասֆալտապատման աշխատանքները։
JNEWS-ը փորձեց պարզել, թե ե՞րբ են սկսվելու աշխատանքները և ե՞րբ կավարտվեն։
Ճանապարհի վերանորոգական աշխատանքներն իրականացնող «ՋավախԱվտոԳզա» ընկերության ներկայացուցիչը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, մենք դիմեցինք Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին, վերջինս ասաց.
«Եղանակային պայմանների պատճառով դադարեցվել էր աշխատանքները, հիմա արդեն քաղաքի կենտրոնական փողոցից վերսկսել են աշխատանքները և այսօր կենտրոնական փողոցը ավարտին կհասցնեն։ Սկզբից որոշ թերություններ կար, ուղղել տվեցինք, եզրերը հարթեցնեին, որպեսզի ասֆալտը նորմալ լցվեր, եղանակային պայմանները, որ թույլ տան 4 կամ 5 օրվա մեջ ավարտին կհացնեն քաղաքի բոլոր փողոցների փոսային վերանորոգման աշխատանքները», – ասում է Յուրիկ Ունանյանը։
Սկսվել է քաղաքի ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
Հարկ է նշել, որ Ախալքալաքի թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական ճանապարհները անմխիթար վիճակում են գտնվում, ամեն տեղ տարուփոսեր են, նույն վիճակն է նաև Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին։
Հատկանշական է, որ Ախալքալաքի ներքաղաքային ճանապարհների փոսային աշխատանքներն իրականացնելու համար տեղական բյուջեից այս տարի 230 000 լարի է հատկացվել։