Թուրքիայի սահման տանող` Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վրա երթևեկությունը, ձյան մաքրումից հետո բաց է առանց որևէ սահմանափակումների: Այս մասին հաղորդում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի կայքը:

Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով հունվարի 29-ին կային սահմանափակումներ Թուրքիայի սահման տանող Ախալքալաք-Կարծախ 1 – 36 կմ ճանապարհի վրա: Մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունն Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վրա ազատ է, հաղորդել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը հունվարի 29-ին երեկոյան: