Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, մինչև նոյեմբերի 1-ը Վրաստանում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի մինչև +17, +22 աստիճան տաքություն։

«Հոկտեմբերի 27-ին և 30-ին Արևելյան Վրաստանի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ։ Ջերմաստիճանը կլինի +9, +14 աստիճան։ Մնացած օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +12, +17։

«Նոյեմբերի մեկից երկրի տարածքի զգալի մասում սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ»,- հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Իսկ Թբիլիսիում հոկտեմբերի 27-ին և 30-ին հնարավոր են տեղումներ և մառախուղ։

«Ջերմաստիճանը կլինի +10, +12 աստիճան, մնացած օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա մինչև +14, +16։ Նոյեմբերի մեկից եղանակը կտաքանա 4-5 աստիճանով»,- հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։